Սուխումում կհանդիպեն Աբխազիայի և Արցախի ֆուտբոլի հավաքականները
Անկախ ֆուտբոլային ֆեդերացիաների՝ ConIFA-ի հովանու ներքո անցկացվող աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում հուլիսի 10-ին Սուխումի «Դինամո» մարզադաշտում տեղի կունենա Աբխազիայի և Արցախի ֆուտբոլի հավաքականների հանդիպումը: Աբխազիայի ֆուտբոլի ֆեդերացիան երկրպագուներին կոչ է արել այդ օրը գալ մարզադաշտ և աջակցել ընտրանուն: ConIFA-2024 աշխարհի առաջնությունը պետք է անցկացվի Քրդստանում (Իրաքի քրդական շրջանում): Ենթադրվում է, որ մրցաշարին կմասնակցեն 18 հավաքականներ միջազգայնորեն չճանաչված տարածքներից: