«Բիթլիսից դուրս եկավ, նկարը Հայաստանի դրամի վրա անմահացավ». թուրքական մամուլը՝ հայկական թղթադրամի վրա Սարոյանի հայտնվելու մասին
Թուրքական մամուլի ուշադրությունից չի վրիպել Հայաստանի Կենտրոնական բանկի ներկայացրած երրորդ սերնդի թղթադրամներից 5000 դրամանոցի վրա ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի պատկերը: Ինչպես հայտնի է՝ Սարոյանի ընտանիքն այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Բիթլիս (Բաղեշ-tert.am) քաղաքից է արտագաղթել ԱՄՆ:
«Սյոզջու» պարբերականի սյունակագիրներից Յիղիթ Ջան Քայթմազն այս առիթով հատուկ անդրադարձ է կատարել աշխարհահռչակ հայազգի գրողին՝ «Բիթլիսից դուրս եկավ, նկարը Հայաստանի դրամի վրա անմահացավ» վերնագրով հոդվածում... Читать дальше...