Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

«Բիթլիսից դուրս եկավ, նկարը Հայաստանի դրամի վրա անմահացավ». թուրքական մամուլը՝ հայկական թղթադրամի վրա Սարոյանի հայտնվելու մասին

Թուրքական մամուլի ուշադրությունից չի վրիպել Հայաստանի Կենտրոնական բանկի ներկայացրած երրորդ սերնդի թղթադրամներից 5000 դրամանոցի վրա ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի պատկերը: Ինչպես հայտնի է՝ Սարոյանի ընտանիքն այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Բիթլիս (Բաղեշ-tert.am) քաղաքից է արտագաղթել ԱՄՆ:

«Սյոզջու» պարբերականի սյունակագիրներից Յիղիթ Ջան Քայթմազն այս առիթով հատուկ անդրադարձ է կատարել աշխարհահռչակ հայազգի գրողին՝ «Բիթլիսից դուրս եկավ, նկարը Հայաստանի դրամի վրա անմահացավ» վերնագրով հոդվածում պատմելով Սարոյանի գրական ուղու մասին:

«Վիլյամ Սարոյանը ծնվել է 1908 թվականին որպես Բիթլիսից ԱՄՆ գաղթած մի ընտանիքի՝ այդ երկրում լույս աշխարհ եկած առաջին անդամ: 1930-ականներից տպագրվել սկսած Սարոյանը գրում էր, ինչպես որ կխոսեր առօրյա կյանքում, և դրանով ստեղծեց իրեն հատուկ Saroyanesque գրական ոճը: Սարոյանը մահացել է 72 տարեկանում՝ քաղցկեղից», - գրում է թուրք սյունակագիրը:

Քայթմազն անդրադարձել է նաև հայազգի նշանավոր գրողի ստացած հեղինակավոր մրցանակներին, Հեմինգուեյի հետ ունեցած թեժ վեճերին ու կռիվներին՝ նշելով, որ համաշխարհային գրականության պատմության մեջ Սարոյանն ունի իր անփոփոխ և ուրույն տեղը:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus