Ժամանակակից տեխնոլոգիաները կիրառելի են մարդու գործունեության ամենատարբեր ոլորտներում, այդ թվում՝ տանը կատարյալ մաքրություն ու կարգուկանոն հաստատելու նպատակով: Դրանց շնորհիվ մարդը նվազագույնի է հասցնում տնային գործերում իր ներգրավվածությունը: Այս համատեքստում հարկ է նշել Dreame ռոբոտ փոշեկուլները, որոնք մեծ պահանջարկ են վայելում ամբողջ աշխարհում:
Ռոբոտ փոշեկուլը տան գործերում լուրջ օգնական է, սակայն սարքից առավելագույն արդյունք ստանալու և նվազագույն ներգրավվածություն ունենալու համար կարևոր է իմանալ՝ ինչպես ճիշտ ընտրել համապատասխան սարքը:
Տարիների ընթացքում ռոբոտ փոշեկուլների արդյունաբերության ոլորտում կուտակած փորձը, ինչպես նաև թերությունների ու սխալների ուսումնասիրությունը թույլ են տվել Dreame տեխնոլոգիական ընկերությանը ստեղծել կատարյալ սարք, որի հետ հնարավոր կլինի մոռանալ հատակը լվալու ձանձրալի գործի մասին:
Dreame ապրանքանիշի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ գնի համեմատ առաջարկում է լավագույն տեխնիկական բնութագրով և ֆունկցիոնալությամբ արտադրանք:
Ի՞նչ չափանիշների պետք է համապատասխանի ռոբոտ փոշեկուլը, և ինչո՞ւ է Dreame-ը համարվում լավագույն ապրանքանիշերից մեկը:
Ռոբոտ փոշեկուլը պետք է ունենա հեռակառավարման գործառույթ, որպեսզի հնարավոր լինի դրա տեղաշարժին հետևել աշխատավայրից, փողոցից կամ խանութից: Այն պետք է ունենա նաև մի շարք գործառույթներ՝ չոր, թաց, համակցված մաքրում, որպեսզի կարողանա կատարյալ մաքրել տարբեր մակերևույթներ։
Ռոբոտ փոշեկուլը պետք է մաքրի ցանկացած մակերես, լինի դա փայտյա հատակ, գորգ, լամինատ կամ որևէ այլ բան, կարողանա ներթափանցել «անմատչելի» անկյունները, ունենա մեծ հզորություն:
Dreame տեխնոլոգիաները լիովին համապատասխանում են նշված չափանիշներին և առաջարկում հավելյալ գործառույթներ՝ ինքնադատարկում, յուրաքանչյուր մաքրումից հետո լիցքավորում և տարայում հավաքված կեղտից ազատում, մինչև 200 ք/մ տարածքի մաքրում, ինքնալվացում և խոզանակների չորացում: Ի դեպ, այն ունի նոր սերնդի սիլիկոնե խոզանակ, որը լավագույնս հարմար է նրանց, ում համար կենդանիների մազերի հեռացումն ամենօրյա խնդիր է:
Նշված գործառույթները թույլ են տալիս հատակի մաքրման գործն ամբողջությամբ վստահել ռոբոտ փոշեկուլին, իսկ խնայված ժամանակը տրամադրել աշխատանքին, ընտանիքին կամ պարզապես հանգստին։
Ինչո՞ւ է ռոբոտ փոշեկուլը հեղափոխական սարք:
Ռոբոտ փոշեկուլը ստեղծել են կորեացի գյուտարարները 1992 թվականին՝ միլիոնավոր մարդկանց հնարավորություն տալով թեթևացնել տնային գործերի բեռը և նույնիսկ ավելի լավ հետևել տան մաքրությանը: Չնայած սկզբում գյուտը մեծ ոգևորությամբ չի ընդունվել հանրության մի մասի կողմից, սակայն ռոբոտ փոշեկուլը շուտով տարածվել է համաշխարհային շուկայում և գրավել վաճառքի առաջատար դիրքեր։ Պահանջարկի աճին զուգահեռ սարքի տեխնոլոգիական բնութագրերը բարելավվել են, և ի վերջո ստեղծվել է սարք, որը դարձել է մարդու լավագույն օգնականը տնային գործերում:
Dreame-ի մշակած տեխնոլոգիան թույլ է տալիս առանց ավելորդ ջանքերի գործադրման կատարել տնային գործերը և վայելել ազատ ժամանակը:
Dreame ռոբոտ փոշեկուլը կարելի է ձեռք բերել «Զիգզագ», VLV, «Վեստա», «Էլ Դորադո», «Վեգա»
«Դոմուս», NOUT.AM խանութներից: