ԱՄՆ ազգային օդատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի «Ջեյմս Ուեբ» (James Webb) տիեզերական աստղադիտակը ֆիքսել է «Ձիու գլուխ» միգամածության՝ առայսօր արված ամենապարզ պատկերը:
Ինչպես գրում է Daily Mail-ը, այն գտնվում է Երկրից 1,300 լուսային տարի հեռավորության վրա:
ՆԱՍԱ-ն պարզաբանել է, որ այս միգամածությունում երիտասարդ և խոշոր աստղերի ուլտրամանուշակագույն լույսը ստեղծում է ռեակտիվ չեզոք, տաք գազի և փոշու պղպջակներ՝ պարուրված ավելի իոնացված գազերով:
Միգամածությունը հայտնաբերել է շոտլանդացի աստղագետը 1888 թվականին:
ՆԱՍԱ-ի 10 միլիարդ դոլար արժողությամբ «Ջեյմս Ուեբ» աստղադիտակը նկարագրվել է որպես «ժամանակի մեքենա», որը կարող է օգնել բացահայտելու մեր տիեզերքի գաղտնիքները:
Աստղադիտակը կառուցվել է՝ ուսումնասիրելու համար ավելի քան 13,5 միլիարդ տարի առաջ վաղ տիեզերքում ծնված առաջին գալակտիկաները, աստղերի, էկզոմոլորակների և նույնիսկ մեր արեգակնային համակարգի արբանյակների ու մոլորակների առաջացման աղբյուրները:
Այն աշխարհի ամենամեծ և ամենահզոր ուղեծրային տիեզերական աստղադիտակն է, որը կարող է «հետ նայել» մինչև Մեծ պայթյունից 100-200 միլիոն տարի անց: