Լոռու մարզում քաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշցիների։
«Ժողովո՛ւրդ, տեղյակ ե՞ք՝ ինչ է կատարվում Տավուշում, մտահոգված ե՞ք, հասկանում ե՞ք ինչ է կատարվում», - դիմելով քաղաքացիներին՝ ասաց ակցիա իրականացնողներից մեկը։
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է հանրապետության տարբեր հատվածներում բողոքի ակցիաներ են իրականացվում, քաղաքացիները մի շարք փողոցներ են փակում։
Բողոքի ալիքը բարձրացավ նախ Տավուշի մարզում, սակայն կարճ ժամանակ անց հաջակցություն տավուշցիների անհնազանդության ակցիաներ սկսեցին իրականացվել նաև այլ մարզերում, ինչպես նաև մայրաքաղաքում։
Տեսանյութը՝ Tert.am-ի թելեգրամյան ալիքում։