Мы в Telegram
Добавить новость

Матвиенко: Парламентская ассамблея Совета Европы — пустая и никчемная структура

США стремглав бегут аз Африки. Их всюду вытесняет Россия. Как Байден мог так сильно ошибиться?

«Родиной не торгуем»: МИД России исключил обмен новых регионов на замороженные российские активы

Колосков назвал сильную и слабую сторону «Динамо»



Новости сегодня

Новости от TheMoneytizer

Գերեզմանների վերևում քամի է սուրում

Ժամանակ առ ժամանակ տարածք է տրվում երիտասարդ «քննիչ» Իվան Պերիչին, որը լուրջ դեմքի արտահայտությամբ պատմում է տեսարժան վայրերում սպանված զբոսաշրջիկների մասին

The post Գերեզմանների վերևում քամի է սուրում first appeared on Epress.am.

Կինոքննադատ Ալեքսանդր Մելյանը՝ Թրևիս Ուիլքերսոնի «Գերազմանների վերևում քամի է սուրում»1 (2024, ԱՄՆ) ֆիլմի մասին։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել փետրվարի 23-ին՝ Բեռլինի միջազգային կինոփառատոնի շրջանակներում։

«Իմ անունը Ժելիմիր Ժիլնիկ է, ես 28 տարեկան եմ, 72 կիլոգրամ, 167 սանտիմետր, իրավաբան եմ, նկարում եմ ֆիլմեր, ամուսնացած եմ, ունեմ որդի, երկու սենյականոց բնակարան՝ 48 քառակուսի մետր։ Մենք լավ ենք ապրում։ Եկամուտը՝ ամսեկան 200-ից 300 հազար դինար», –  այսպես է սկսվում ռեժիսոր Ժելիմիր Ժիլնիկի 1971-ի մանիֆեստը՝ «Սև ֆիլմը»2, որն անկյունաքարային նշանակություն ունի հարավսլավական սև կինոալիքի և համաշխարհային ձախական կինոյի համար։ 

50 տարի անց` տուրք տալով Ժիլնիկին, ամերիկացի ռեժիսոր Թրևիս Ուիլքերսոնն իր ֆիլմը սկսում է նույն կերպ՝ կանգնում է տեսախցիկի առաջ, ներկայացնում է իր տարիքը, հասակը, մասնագիտությունը, ընտանեկան դրությունը, ֆիլմի նախնական գաղափարը։ 

Նա ժամանակավորապես տեղափոխվում է Խորվաթիա, հաստատվում է Սպլիտ քաղաքում։ Նպատակը՝ նկարել ֆիլմ Հարավսլավիայի անկման մասին, անիրագործելի էր։ Ստացվեց այն, ինչ ստացվեց։

THROUGH THE GRAVES THE WIND IS BLOWING (2)
ռեժիսոր Թրևիս Ուիլքերսոնը

Հետո նոր լսում ենք ռեժիսորի ետկադրային ձայնը, որը պատմում է խորվաթ ազգայնականների՝ ուստաշների ոճրագործությունների, Յասենովացի3 դեպքերի և սրբոսյեկների4 մասին։ Ֆիլմի պոետիկ վերնագիրը հղում է ֆրանսիական դիմադրության տարիների «Պարտիզան» երգին (լայն տարածում է ստացել մասնավորապես Լեոնարդ Քոենի կատարմամբ5

Անցյալի մասին պատումից հանկարծ տեղափոխվում ենք ներկա և հասկանում, որ ուստաշների գաղափարները այսօր էլ ժողովրդականություն են վայելում։ 

Ինքն իրեն հարց տալով՝ հարևաններից քանիսն են ֆաշիստ, Ուիլքերսոնը որոշում է մեկ ժամանոց շրջայց կատարել Սպլիտի իր թաղամասով՝ հաշվել ու լուսանկարել պատերին թողնված նացիստական, ուստաշական սիմվոլիկան։ 20 րոպե անց նա դադարեցնում է հաշվարկը․ սվաստիկան և ուստաշական «Ու» տառն ամենուրեք են՝ շենքերի պատերին, պաստառների կողքին, մանկական խաղահրապարակներում։ 

THROUGH THE GRAVES THE WIND IS BLOWING (1)
սքրինշոթ ֆիլմից

Հարավսլավիայի անկմանը զուգահեռ սկսված արյունալի պատերազմները սնուցվում էին ազգայնականությամբ։ Ուստաշները նորից հերոսացվում էին։ Պետությունը մինչև հիմա կիրառում է պատմության սև էջերի անտեսման և նարատիվների ձևափոխման քաղաքականությունը։

«Սպլիտը Հայդուկ է, և Հայդուկը՝ Սպլիտ»։ Ֆուտբոլային ակումբի օրինակով ի ցույց է դրվում քաղաքում աջականության վերահաստատումը։ Անգամ ֆաշիստների օրոք պարտիզանական գաղափարներին հավատարիմ մնացած «Հայդուկը»6 (թիմը հրաժարվել էր ուստաշական առաջնությունում հանդես գալուց, ինչի շնորհիվ Բրոզ Տիտոյի տարիներին արժանացել էր հատուկ վերաբերմունքի) ավելի ուշ իր շուրջը հավաքեց աջ ծայրահեղական ֆանատների խմբավորումներ, որոնք տապալում էին ֆուտբոլային հանդիպումները և այրում Հարավսլավիայի դրոշը։ Գուցե հենց ստադիոնի՞ց սկսվեց սոցիալիստական հանրապետության փաստացի անկումը։

Ուիլքերսոնն իր քաղաքական կինոէսսեն միավորում է կեղծ վավերագրականության հետ։ Ժամանակ առ ժամանակ տարածք է տրվում երիտասարդ «քննիչ» Իվան Պերիչին, որը չափազանց լուրջ՝ անգամ մռայլ դեմքի արտահայտությամբ ներկայացնում է Սպլիտի տեսարժան վայրերում սպանված զբոսաշրջիկների մասին անեկդոտային պատմություններ։ Մեկին միջնադարյան աշտարակից են ցած նետել, մյուսին մահացու հարված են հասցրել «Գահերի խաղի» ռեկվիզիտով․․․

THROUGH THE GRAVES THE WIND IS BLOWING (3)
դերասան Իվան Պերիչը՝ «քննիչ» Իվան Պերիչի դերում

Կեղծ-ոստիկանը շրջապատված է բյուրոկրատական աբսուրդի աշխարհով․ զավեշտալի իրադարձությունների պատճառով գործերը մնում են չբացահայտված։ Զբոսաշրջիկներին բոլորն են ատում, ուստի յուրաքանչյուր մեկը կասկածյալ է։

THROUGH THE GRAVES THE WIND IS BLOWING (4)
դերասան Իվան Պերիչը՝ «քննիչ» Իվան Պերիչի դերում

Ուլքերսոնի գրեթե անբյուջե «ԴիԱյՎայ» կինոհետազոտությունը տարիմաստ է ու բազմաշերտ, հեգնական ու ծիծաղաշարժ, ողբերգական ու սահմռկեցուցիչ։ Հատուկ գովասանական գնահատականների է արժանի Բեռլինի միջազգային փառատոնի՝ կինոարդյունաբերության հակառակ կողմում գտնվող, տեխնիկական կատարելությունից հեռու այս փոքր գլուխգործոցը մրցութային ծրագրերից մեկում ընգրկելու որոշումը: 

__

1 Վերնագիրը բնագրում՝ Through the Graves the Wind Is Blowing

2 Ժելիմիր Ժիլնիկի «Սև ֆիլմը»՝ https://www.youtube.com/watch?v=E_lPBaCRuTk

3 Յասենովացը մահվան ճամբար է։ Ստեղծվել է խորվաթ ուստաշների կողմից՝ 1941 թվականի մայիսին։ Յասենովացը գտնվում էր Խորվաթիայի Անկախ Պետության տարածքում՝ Զագրեբից 60 կմ հեռավորության վրա։ Ըստ տարբեր գնահատականների, խորվաթ ուստաշները սպանել են 83,000-ից 700,000 մարդու՝ հարյուր հազարավոր սերբեր, հազարավոր հրեաներ և ռոմաներ:

4 Ուստաշների կողմից սերբ բանտարկյալների կոկորդները արագորեն կտրելու համար մշակված հատուկ դանակ․ դաշույնի շեղբը տեղադրված էր կաշվե ձեռնոցի մեջ։ Յասենովաց համակենտրոնացման ճամբարում դահիճների միջև սրբոսյեկով սպանելու մրցումներ էին անցկացվում։ 

5 «Պարտիզան» երգը Լեոնարդ Քոենի կատարմամբ՝ https://www.youtube.com/watch?v=hs5hOhI4pEE

6 Սպլիտի «Հայդուկ»-ի և Բելգրադի «Պարտիզան»-ի «հեղափոխական» խաղը (26.09.1990)՝ https://youtu.be/P6rvk1PH_gI?t=484 

The post Գերեզմանների վերևում քամի է սուրում first appeared on Epress.am.

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Спецпроект «Четвероногий друг» открылся в рамках фестиваля «Пасхальный дар»

Зерновая сделка России и Китая: США и Австралию оттесняют с рынка

Авиакомпанию S7 оштрафовали на 30 тысяч рублей за нарушение прав пассажиров

"Меня как током прошибло": охота за накоплениями чебоксарки приняла новый оборот

Музыкальные новости

Байден: США делают все возможное для возвращения Гершковича и Уилана

звезды шоу-бизнеса посетили весеннюю неделю моды estet fashion week

«Поборол это гнусное чувство». Актер Галкин — о своей маленькой дочке, зависти и настоящей любви

В аварийном доме в Забайкалье, которым интересовался Бастрыкин, заколотили подъезды

Новости России

Матвиенко: Парламентская ассамблея Совета Европы — пустая и никчемная структура

Воробьев сообщил об открытии подстанции скорой помощи в Ногинске

В Новой Москве в лесу нашли человеческий скелет

Подмосковный нарколог объяснил опасность шашлыка с алкоголем

Экология в России и мире

Шапки женские вязаные на Wildberries, 2024 — новый цвет от 392 руб. (модель 466)

День Земли - каждый день

585*ЗОЛОТОЙ» дарит украшения за установку мобильного приложения

Туроператор Пегас сделал важное заявление по летним турам

Спорт в России и мире

Россиянка Михайлова стала чемпионкой Франции по настольному теннису

Азаренко проиграла в 1/16 финала турнира WTA-1000 в Мадриде

Самсонова победила Осаку и вышла в третий круг турнира WTA 1000 в Мадриде

Линетт сыграет против Соболенко во втором круге турнира WTA в Мадриде

Moscow.media

Каршеринг BelkaCar и картографический сервис 2ГИС запустили серию совместных маршрутов

«1418»: выставка секции «Арт-фото» ТСХР в зале «Лаврушинский`15»

Более 100 студентов посетило СЛД Курск в рамках акции «Неделя без турникетов»

ВОЗ предупредила об увеличении в 2 раза смертности от лихорадки денге











Топ новостей на этот час

Rss.plus






Звезда «Великолепного века» снова прилетел в Россию

Жители и гости Петербурга могут отправиться на водные прогулки на теплоходах

«Родиной не торгуем»: МИД России исключил обмен новых регионов на замороженные российские активы

Колосков назвал сильную и слабую сторону «Динамо»