Мы в Telegram
Добавить новость

1 мая: какой сегодня праздник, что было в этот день

Движение транспорта ограничат в центре Томска в День Победы

Губернатор Забайкалья Александр Осипов вместе с кадетами посетил выставку «Казачество на государевой службе»

Экс-солист "На-На" Юрин заявил, что Алибасов задолжал 5 млн рублей гонораров



Новости сегодня

Новости от TheMoneytizer

ՔՊ-ականներ որսացող ձերբակալվածին ծեծել են և նվաստացրել

Քննչական կոմիտեից Ձերբակալվածների պահման վայր տեղափոխելու ճանապարհին դիմակավորված անձինք հարձակվել և խոշտանգումների են ենթարկել Սամվել Վարդանյանին, որին ձերբակալել էին երեկ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո։  Խոշտանգումների մասին ահազանգել են Վարդանյանի պաշտպաններն ու խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների անդամները։ Նախկին լրագրող, գործող պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարություն է տարածել․ «Սամվելը ոստիկանական մեքենայում եղել …

The post ՔՊ-ականներ որսացող ձերբակալվածին ծեծել են և նվաստացրել first appeared on Epress.am.

Քննչական կոմիտեից Ձերբակալվածների պահման վայր տեղափոխելու ճանապարհին դիմակավորված անձինք հարձակվել և խոշտանգումների են ենթարկել Սամվել Վարդանյանին, որին ձերբակալել էին երեկ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո։ 

Խոշտանգումների մասին ահազանգել են Վարդանյանի պաշտպաններն ու խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների անդամները։ Նախկին լրագրող, գործող պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարություն է տարածել․

«Սամվելը ոստիկանական մեքենայում եղել է ձեռնաշղթաներով, նրան ուղեկցողները [Քննչականից] 300 մետր հեռավորության վրա բնական կարիքները բավարարելու պատճառաբանությամբ կանգնեցրել են ավտոմեքենան, իջել են, ձերբակալվածին թողել միայնակ մեքենայի մեջ: Վայրկյաններ անց բացվել է դուռը, երկու քաղաքացիական հագուստով դիմակավորվածներ նրան քարշ տալով իջեցրել են մեքենայից, բացառապես մի մութ տարածքում, որտեղ ոչինչ տեսանելի չի եղել մայրաքաղաք Երևանում, տապալել են գետնին, հայհոյել, սպառնացել, ծեծի ենթարկել, խոշտանգել, նվաստացրել նրա արժանապատվությունը ամենազզվելի ձևով, ապա բառացիորեն հետ են նետել ավտոմեքենայի մեջ: 2 րոպե անց ուղեկցող ոստիկանները եկել են՝ ասես ոչինչ չի եղել, ու նստել ավտոմեքենան՝ շարունակելով ճանապարհը»:

Հրատապ ասուլիսի ժամանակ Վարդանյանի փաստաբան, Լեռնային Ղարաբաղի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը տեղի ունեցածը գնահատել է որպես «սահմռկեցուցիչ հանցագործություն մի մարդու նկատմամբ, ով գտնվել է պետության վերահսկողության ներքո»։ Երկրորդ փաստաբանը՝ Վարազդատ Հարությունյանը, պատմել է․

«Սամվելին չոքացնում են, գլխին հարվածում են, հետո սկսում են ձեռքերով հարվածել: Դա զուգորդվում է սեռական բնույթի հայհոյանքներով: Հետո ստիպում են, որ նա այդ հայհոյանքները կրկնի։ Նա չի կրկնում՝ թքում են վրան: Հետո իջացնում են տաբատը, հետո մահակով դեմոնստրատիվ պահում են ոտքերի արանքում: ․․․Ուղեկցող ոստիկանները հետ են եկել, ․․․ասել են` «քեզ ի՞նչ եղավ, նոր լավ էիր», իբր տեղյակ չեն»։

Դեպքը, ըստ պաշտպանների, տեղի է ունեցել անցած գիշեր, Վարդանյանը այս պահին ՁՊՎ-ում է գտնվում։ Նա կասկածվում է խուլիգանություն կատարելու մեջ։

Մեկնաբանություններ ստանալու համար Epress.am-ը դիմել է Ոստիկանության մամուլի խոսնակ Զարզանդ Գաբրիելյանին։ «Հրապարակումներն ուսումնասիրվում են», – պատասխանել է Գաբրիելյանը և հրաժարվել մանրամասներ հայտնելուց։ Դիմել ենք նաև Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանին։ «Մենք հաղորդում չունենք դեպքի վերաբերյալ, տեղեկություն չունենք», – պատասխանել է Աբրահամյանը։

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից Epress.am-ին տեղեկացրել են՝ այցելել են Ոստիկանության Երևանի վարչության ՁՊՎ, առանձնազրույց են ունեցել ձերբակալվածի հետ։ ՄԻՊ խոսնակ Արթուր Ասլանյանը ասել է, թե առանձնազրույցը կոնֆիդենցիալ է եղել, մանրամասներ փոխանցել չեն կարող․ «Պաշտպանը սեփական նախաձեռնությամբ սկսել է քննարկման ընթացակարգ, գրություններ են ուղարկվել Գլխավոր դատախազություն և ՆԳՆ՝ դեպքի հանգամանքները քննության առարկա դարձնելու պահանջով»։

58381334_1984017691708030_6798847772603711488_nՍամվել Վարդանյանը, լուսանկարը՝ ֆեյսբուքի օգտահաշվից

Ավելի ուշ ՄԻՊ-ից հաղորդագրություն են տարածել․ «Բռնության ցանկացած դրսևորում խիստ անընդունելի և դատապարտելի է», «մեղավորները պետք է ենթարկվեն պատասպանատվության»:  Օմբուդսմենի գրասենյակից կոչ են արել այնուամենայնիվ խուսափել «ատելություն, անհանդուրժողականություն կամ բռնություն քարոզող խոսքից»։

Նախապատմություն

Համացանցում երեկ տեսանյութ էր տարածվել, որում երևում էր՝ հակաՔՊական ակտիվիստ  Սամվել Վարդանյանը, հանրային տրանսպորտում հանդիպելով Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, 69-ամյա Հակոբ Ասլանյանին, նրան «հակահայ վիժվածք» և «ժեխ բիձա» է անվանում, հրում է՝ հարցնելով․ «Էս արդեն մարդամեջ ե՞ք դուրս գալիս»։

Ասլանյանը ի պատասխան Վարդանյանին ասում է «ապուշ», հրում և խնդրում թողնել ավտոբուսից իջնել։ Հետո քաշքշուկ է սկսվում, պատգամավորը հարվածելով գցում է հեռախոսը, որով Վարդանյանը տեսանկարահանում է իրեն։ Ասլանյանի՝ տրանսպորտից իջնելուց հետո լեզվակռիվ է սկսվում ավտոբուսում մնացած Վարդանյանի և մյուս ուղևորների միջև։

Մոտ մեկ տարի առաջ Սամվել Վարդանյանը փողոցում բռնացրել էր ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանին և նրան անվանել «դավաճան»։ Դեպքից հետո Վարդանյանը պատմել էր լրագրողներին, որ Բաքոյանն ի պատասխան հայհոյել է իրեն և «ուզեցել առաջ գալ՝ ըստ էության խփելու ու քաշքշելու», բայց «իր հետի անձը կանխել է դա»։ Մինչ այդ Վարդանյանը Սայաթ-Նովա խաչմերուկում, որտեղ ՔՊ գրասենյակն է գտնվում, հանդիպել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին և վանկարկել «Նիկոլ դավաճան», ինչից հետո նրան ձերբակալել և ազատ էին արձակել։ Դեպքի մասին այն ժամանակ ևս պատմել էր նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Յուրաքանչյուր մարդ պետք է հասկանա, որ սա պետություն է, և այդ պետության մեջ ինքը օրենքը պարտավոր է հարգել անկախ նրանից՝ ուզում է, թե չի ուզում։ Բարոյական տեսանկյունից էլ՝ մարդ պետք է հասկանա, որ իրավունք չունի վիրավորելու մարդուն, որին չի ճանաչում՝ անկախ նրանից, համաձայն է նրա քաղաքական գաղափարներին, թե ոչ», – արդեն վերջին միջադեպից հետո հայտարարել էր Հակոբ Ասլանյանը։

Նրա գործընկերները, այդ թվում՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, որը ամիսներ առաջ թքել էր իր թիկնազորի կողմից անշարժեցված դաշնակցականի վրա, տեղի ունեցածը խուլիգանություն էր անվանել։ Քննչական կոմիտեն հաղորդագրությամբ տեղեկացրել էր քրեական վարույթ նախաձեռնելու մասին։ Սամվել Վարդանյանին անմիջապես ձերբակալել էին։

Նրա փաստաբանները կարծում են, որ գիշերը տեղի ունեցած դեպքերը ՔՊ-ի հետ են կապված։ «Տեղի ունեցածը բեսպրեդել է, նույնիսկ եթե ՔՊ պատգամավորը ամենադաժան ձևով վիրավորված լինի, դրա համար կա քաղաքացիական օրենսգրքում նախատեսված պատժամիջոց: Արդեն քաղաքացուն ձերբակալել են, խուլիգանության հոդվածը առաջադրել, ազատազրկել, բայց նաև ծեծի են ենթարկել շղթայված երիտասարդին, նսեմացրել նրա արժանապատվությունը», – գրել է նախկին իշխանական, այժմ ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

The post ՔՊ-ականներ որսացող ձերբակալվածին ծեծել են և նվաստացրել first appeared on Epress.am.

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Трамп: Байден не сможет добиться освобождения арестованного в России Гершковича

На выставку трофейной техники в Москве доставили танк M1 Abrams

Шеф-бармен Работягов рассказал, как приготовить лучший витаминный коктейль

Лишь три четверти жилфонда Тульской области обеспечены сразу горячей водой, канализацией, газом и отоплением

Музыкальные новости

"Динамо" и "Зенит" назвали стартовые составы на матч 26-го тура РПЛ

Актерское агентство Киноактер. Актерское агентство в Москве.

Уголовное дело против известного российского политолога Михаила Александрова является фальсификацией бакинского режима

Электрокроссовер Voyah Free получил новую версию для России. Ее представили в Москве

Новости России

РИА Новости сообщило о взрыве в общежитии РУДН в Москве

В ДТП с маршруткой пострадали три человека на западе Москвы

«Коммерсантъ»: Бакинское время Москвы

1 мая: какой сегодня праздник, что было в этот день

Экология в России и мире

6 городов России, где можно увидеть белые ночи кроме Санкт-Петербурга

Новые коллекции Gods Passion и Kolchuga

Оформить медицинскую книжку

В День Медика пройдет премия в области здоровья The Medical Stars & Beauty Awards

Спорт в России и мире

Прямая трансляция матчей Рыбакиной и Путинцевой за выход в 1/8 финала турнира в Мадриде

Азаренко проиграла в 1/16 финала турнира WTA-1000 в Мадриде

Соболенко вышла в ⅛ финала турнира WTA в Мадриде

Надаль навестил в больнице 16-летнюю российскую теннисистку

Moscow.media

Google вложит 2 миллиарда долларов в дата-центр в Индиане

Героическое участие армян в СВО. Часть третья

Франция выкупит ключевые активы IT-гиганта Atos из-за долгов

Коршун











Топ новостей на этот час

Rss.plus






Кратко про арестованную подмосковную чиновницу Стригункову, курировавшую блок здравоохранения

Губернатор Забайкалья Александр Осипов вместе с кадетами посетил выставку «Казачество на государевой службе»

Лишь "Спартак" выбивал "Реал" из Лиги чемпионов после домашней ничьей в плей-офф

Уже сегодня ваша пенсия может увеличиться на 10 тысяч рублей