Սակայն ավելի ուշ կրկին զանգել է և ասել, որ կոպտել է ուժայիններին և խնդրել հարազատներին հասնել իր մոտ։
The post Մոսկվայի ոստիկանները մի քանի ժամում տանջամահ են արել 30-ամյա չեչենին first appeared on Epress.am.Չեչեն տղամարդը մահացել է մոսկովյան ոստիկանական բաժանմունքում բերման ենթարկվելուց մի քանի ժամ անց։ Հայտնում են, որ նրան խոշտանգել են։ 30-ամյա Ասխաբ Ուսպանովին տարել են մարտի 23-ին՝ «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում ահաբեկչության հաջորդ օրը։
Ուսպանովի մայրը պատմել է «Ագենստվոյին», որ բերման ենթարկվելու ժամանակ տղան զանգահարել է կնոջը և ասել, որ չգան իր հետևից․ «իմ դեմ ոչինչ չունեն»։ Սակայն ավելի ուշ կրկին զանգել է և ասել, որ կոպտել է ուժայիններին և խնդրել հարազատներին հասնել իր մոտ։ Երկու ժամ անց ոստիկանություն եկած կնոջը ասացին, որ ամուսինը մահացել է։
Չեչենական 1ADAT տելեգրամյան ալիքը տեսանյութեր է հրապարակել, որոնցում Ուսպանովի դիակի վրա խոշտանգումների հետքեր են երևում․ խեղդել են, կոտրել ողնաշարը և կողերը։
«Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում ահաբեկչությունից հետո Ռուսաստանում շատացել են հարձակումները միգրանտների և ոչ սլավոնական արտաքինով ռուսաստանցիների վրա։ Չռուսները պատմում են ուժայինների կողմից ճնշումների և այլատյածության դրսեվորումների ուժգնացման մասին․ ներխուժում են հանրակացարաններ, ծեծում և վտարում ՌԴ-ից։
Ահաբեկչությունից հետո ձերբակալաել էին Տաջիկստանի չորս քաղաքացիներին։ Նրանց դատարան էին բերել դաժան ծեծի հետքերով․ մեկին կիսագիտակից վիճակում տեղափոխում էին սայլակով։ Վերջինիս խոշտանգումներից մի դրվագ երևում է ռուսաստանյան ուժայինների տարածած տեսանյութերում՝ նրա ամորձիներին էլեկտրական լարեր էին միացված։ Մյուսի ականջն են կտրում տեսախցիկի առջև և մտցնում բերանը՝ ասելով, որ նույնը կանեն սեռական օրգանի հետ։
The post Մոսկվայի ոստիկանները մի քանի ժամում տանջամահ են արել 30-ամյա չեչենին first appeared on Epress.am.