Լեհաստանի իշխանությունները հայտարարել են, որ այն ամենը, ինչ դուրս կբերվի նախօրեին գետնի տակ հայտնաբերված այսպես կոչված «Ոսկե գնացքից», կդառնա պետության սեփականությունը։ Լեհաստանի մշակույթի փոխնախարար Պյոտր Ժուկովսկին նշել է, որ գնացքի պեղումները ամենայն հավանականությամբ կսկսվեն գարնանը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից անհետ կորած համարվող զրահագնացքը երեկ հայտնաբերվել էր լեհական Վալբժիխ քաղաքի մոտ։ Այն հայտնաբերել են մեկ լեհ և մեկ գերմանացի, ովքեր հրաժարվում են հայտնել իրենց անունները... Читать дальше...
Հունգարիայի ոստիկանությունը հաղորդում է Ավստրիայում 71 միգրանտների սպանության մեջ կասկածվող հինգերորդ անձի ձերբակալության մասին։ Ձերբակալված հինգ կասկածյալներից չորսը Բուլղարիայի քաղաքացիներ են, մեկը՝ Աֆղանստանի։ Իշխանությունների պնդմամբ՝ ձերբակալվածները մարդկանց ապօրինի ճանապարհով փոխադրող կազմակերպության անդամներ են։
Գերմանական Դրեզդեն քաղաքում հարյուրավոր մարդիկ փողոց են դուրս եկել՝ իշխանություններից պահանջելու օգնություն ցուցաբերել երկիր ժամանող միգրանտներին։ Ցուցարարները պարբերաբար հնչեցնում էին «Բարձր ասա, հստակ ասա, որ ուրախ ենք այստեղ միգրանտներ տեսնելու» կարգախոսը։
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանին՝ ծննդյան 55-ամյակի կապակցությամբ: «Արցախի ազատագրական պայքարը, որին Դուք շարժման առաջին իսկ օրերից անմնացորդ նվիրվեցիք, փարոսի պես լուսավորեց Ձեր կյանքի ուղին: Ինչպես ազատամարտի դժվար օրերին, այնպես էլ հրադադարի պայմաններում, երբ Արցախը հնարավորություն ստացավ վերադառնալու խաղաղ կյանքին, Դուք երբեք չխուսափեցիք պատասխանատվությունից և ջանք ու եռանդ չխնայեցիք Արցախ աշխարհը ամրապնդելու և շենացնելու համար... Читать дальше...
«Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության լրագրող Պիտեր Գրեստին կոչ է արել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիին՝ ներում շնորհել իրեն և իր երկու գործընկերներին, ովքեր ազատազրկման են դատապարտված «Մահմեդական եղբայրություն» արգելված շարժմանն աջակցելու մեղադրանքով։ Ավստրալիայի քաղաքացի Պիտեր Գրեստին Եգիպտոսից արտաքսվել է դեռ դեկտեմբերին։ Այսօր Սիդնեյում տեղի ունեցած մամլո ասուլիսին լրագրողը իր և գործընկերների նկատմամբ հարուցված գործը «քաղաքական» է որակել։ Եգիպտական դատարանը Գրեստիին, Կանադայի քաղաքացի Մուհամմադ... Читать дальше...
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն շնորհավորական ուղերձ է հղել Դոնեցկին՝ քաղաքի օրվա կապակցությամբ: «Շնորհավորում եմ Դոնեցկի բնակիչներին քաղաքի օրվա կապակցությամբ: Մենք անպայման վերականգնելու ենք ավերված քաղաքն ու գյուղերը: Դոնբասը կա և կմնա ուկրաինական», - մասնավորապես ասված է ուղերձում։ Դոնեցկը Ուկրաինայի արդյունաբերական և ֆինանսական կենտրոններից մեկն է, սակայն 2014 թվականի գարնանն այն անցել է ռուսամետ անջատականների վերահսկողության տակ։
Գերմանիայի ներքին գործերի նախարար Դոմաս դե Մայցիրը, Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազենյովն ու Մեծ Բրիտանիայի ներքին գործերի քարտուղար Թերեզա Մեյը օգոստոսի 30-ին համատեղ հայտարարություն են տարածել, կոչ անելով «կոնկրետ քայլեր» ձեռնարկել հարավային Եվրոպա ժամանող ներգաղթյալների խնդիրը լուծելու համար: Հայտարարությունում նշվում է, որ անհրաժեշտ է Հունաստանում և Իտալիայում հատուկ «թեժ կետեր» ստեղծել, որտեղ հնարավորություն կստեղծվի արագորեն մատնահետքեր վերցնել և գրանցել ներգաղթյալներին, ինչը... Читать дальше...