Շաբաթ օրը Մոսկվայից ոչ հեռու` Իստրայի ջրամբարի մոտ տեղի ունեցած ավիավթարի զոհերից առնվազն երկուսը հայեր են: Lifenews հեռուստաընկերության տեղեկություններով նրանք են՝ Լարիսա և Պարույր Մանուկյանները: Բացի այդ, ուղղաթիռի հետ բախման արդյունքում կործանված հիդրոպլանի ուղևորների թվում երկու անչափահասներ են եղել` Էրիկ և Օֆելիա անունով: Լրատվամիջոցը չի հրապարակել նրանց ազգանունները: Մոսկվայի մարզում տեղի ունեցած ավիավթարի արդյունքում ընդհանուր առմամբ 9 մարդ է զոհվել:
Ուկրաինայի արևելյան Դոնեցկ քաղաքում այս գիշեր ոչնչացվել են Եվրոպայում անվտանգության ու համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) չորս զրահավորված մեքենաները: ԵԱՀԿ-ն այս մասին հայտնել է Թվիթեր միկրոբլոգում, նշելով, որ մեքենաներն «ակներևաբար այրել են» կազմակերպության Դոնեցկի գրասենյակի մոտ: Օգոստոսի 7-ին ԵԱՀԿ-ի Հատուկ դիտորդական առաքելությունը հաղորդել էր Դոնեցկի օդանավակայանում և դրա մերձակայքում հրադադարի խախտումների «նշանակալի աճի» մասին: Հատուկ դիտորդական առաքելությունը հետևում է փետրվարին... Читать дальше...
Ուզբեկստանի արևմտյան Ուրգենչ քաղաքում տեղի ունեցած համերգի ժամանակ կամուրջ է փլուզվել, հաղորդվում է ավելի քան մեկ տասնյակ զոհերի մասին: Միջադեպը տեղի է ունեցել Ուրգենչի քաղաքային զբոսայգու լճակում, որի վրայով կամուրջներ են անցնում: Կամուրջներից մեկը, որի վրա հավաքված են եղել բազմաթիվ կանայք և երեխաներ՝ երգիչ Նավրուզ Սոբիրովի համերգը լսելու համար, փլուզվել է: Հաղորդվում է մինչև 16 զոհի մասին: Փրկարարական-որոնողական աշխատանքները շարունակվում են:
Բաքվում այսօր մահացել է ադրբեջանցի լրագրող Ռասիմ Ալիևը, ում նախօրեին ծեծի էին ենթարկել տեղի «Գաբալա» ֆուտբոլային թիմի խաղացող Ջավադ Հուսեյնովի հարազատները: Ալիևը մահացել է հիվանդանոցում, ուր նրան տեղափոխել են ծանր վիրավոր վիճակում: Ադրբեջանական սոցիալական ցանցերում տեղեկություններ կան այն մասին, որ ծեծի պատճառ է դարձել Ֆեյսբուք սոցիալական ցանցում լրագրողի հնչեցրած քննադատությունը ֆուտբոլիստի հասցեին:
Փրկարարները մերձմոսկովյան ջրամբարներից մեկից դուրս են բերել այսօր ավելի վաղ տեղի ունեցած ավիաաղետի 4 զոհերի մարմինները: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 9-ին Իստրա ջրամբարի վրա ուղղաթիռի և մասնավոր ինքնաթիռի բախման հետևանքով զոհերի թիվը կարող է հասնել 9-ի, որոնողական աշխատանքներ են տարվում մյուս զոհերի մարմինները հայտնաբերելու ուղղությամբ: Հարուցվել է քրեական գործ՝ օդային անվտանգության կանոնների հնարավոր խախտման կապակցությամբ: Ըստ ՏԱՍՍ և «Ինտերֆաքս»... Читать дальше...