ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 17-21-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային գոտիներում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը: Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց... Читать дальше...
Օգոստոսի 16-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշել է Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը: Էջմիածնի Մայր Տաճարում մատուցվել է Ս. Պատարագ: Սրբազան արարողության ավարտին Ս. Տրդատի բաց խորանում կատարվել է «Խաղողօրհնեքի» հանդիսավոր կարգը: Արարողությունից հետո խաղողի օրհնված ողկույզները բաժանվել են հավատացյալներին:
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Ուկրաինայում ստեղծված իրավիճակն անվանել է պայթյունավտանգ: Նրա խոսքերով՝ միայն խաղաղ ճանապարհով է պետք կանխել հակամարտության նոր սրացումների ալիքը: «Խաղաքարտերի վրա շատ բան է դրված. եթե կողմերը չվերադառնան խաղաղ գործընթացին, հակամարտությունը ցանկացած պահի կարող է սրվել»,- գերմանական «Բիլդ ամ Զոնթագ» պարբերականի հետ զրույցում հայտարարել է գերմանական դիվանագիտական գերատեսչության ղեկավարը:
Կիրակի օրը Ինդոնեզիայում մարդատար ինքնաթիռ է անհետացել, որում գտնվել են 54 ուղևոր, այդ թվում՝ նաև 5 երեխա, ինչպես նաև անձնակազմի հինգ անդամները: Ինքնաթիռը պատկանում է Trigana Air Service ընկերությանը, այն Ջանպուրա քաղաքի Սենտանի օդանավակայանից ուղևորվում էր Օկսիբիլ: Ինքնաթիռի որոնողական աշխատանքները դադարեցվել է՝ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:
Իրանը ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը տեղեկատվություն է տրամադրել իր միջուկային նախկին ծրագրերի մասին, ինչը առաջընթաց քայլ է անցած ամիս աշխարհի 6 գերտերությունների հետ Իրանի ձեռք բերած միջուկային համաձայնագրի շրջանակում ձեռք բերված պարտավորությունների կատարման և Թեհրանի դեմ միջազգային պատժամիջոցների կասեցման ուղղությամբ: Ի հավելումն հուլիսի 14-ին կնքված այդ համաձայնագրի պայմանների, որով Իրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային ծրագիրը՝ միջազգային պատժամիջոցների կասեցման դիմաց... Читать дальше...
Ռուսաստանում «Մի-8» ուղղաթիռը ընկել է Օխոտի ծովը, 16 ուղևորներից 5-ը անհետ կորած են, ենթադրաբար՝ նրանք զոհվել են: «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, ուղղաթիռի օդաչուն արբանյակային հեռախոսով հաղորդել է, որ իրեն և ուղղաթիռի 10 ուղևորների հաջողվել է հասնել Թուգուր թերակղզում գտնվող տուրիստական մի ճամբարի: «Մի-8» ուղղաթիռը օդ էր բարձրացել օգոստոսի 15-ին՝ Խաբարովսկի շրջանի Պոլինա Օսիպենկո գյուղից և պատրաստվում էր վայրէջք կատարել Թուրգուր թերակղզում գտնվող լճի մոտ: Աղետի պատճառը առայժմ անհայտ է: