Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Չեմ բացառում, որ մոտ ապագայում Ղարաբաղի հարցի հետ կապված ինչ-որ նոր առաջարկներ դրվեն սեղանին. Արմեն Ռուստամյան

Չեմ բացառում, որ մոտ ապագայում Ղարաբաղի հարցի հետ կապված ինչ-որ նոր առաջարկներ դրվեն սեղանին. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Չեմ բացառում, որ արտաքին քաղաքականության հետ կապված խնդիրներ ունենանք, որի առաջին արձագանքը և նշանը տվեց պարոն Բոլթոնը, երբ ասաց, որ Արցախյան հարցը պետք է լուծվի այն ժամանակ, երբ իշխանություններն ունեն ամենամեծ վստահությունը: Այս վստահությունը պետք է նպաստի նրան, որ գնանք կոմպրոմիսների և լուծենք Ղարաբաղյան հարցը: Ես չեմ բացառում, որ մոտ ապագայում Ղարաբաղի հարցի հետ կապված ինչ-որ նոր առաջարկներ դրվեն սեղանին»,-ասաց նա:

Ըստ Ռուստամյանի՝ իր հիմնական մտահոգությունն այն է, թե ով է ներսից պաշտպանելու Ղարաբաղի հարցը: «1990-ական թվականներն են աչքիս առաջ գալիս, այնտեղ էլ 83 տոկոսով ունեցանք ընտրված նախագահ, որից հետո առաջին քայլերը, որ կատարվեց, շեղումն էր այն տրամաբանությունից, որով իրենք եկել էին իշխանության: Եկել էին միացման տրամաբանությամբ, բայց հետո բերվեց մի առաջարկ, որը չընդունվեց իր իսկ թիմի կողմից: Տարբերությունն այն է, որ այն ժամանակ թիմը ձևավորվել էր Ղարաբաղի հարցի վրա, այս թիմը չի ձևավորվել Ղարաբաղի հարցի վրա»,- ասաց նա:

Ռուստամյանը նշեց, որ  ըստ Բոլթոնի ասածների տրամաբանության՝ հարցը պետք է լուծի այն իշխանությունը, որի ասածը ժողովուրդը հալած յուղի պես ընդունում է: «Այս վիճակը կարող են օգտագործել արտաքին ուժերը, որովհետև նրանց համար կարևոր չի` այսօր մեր ժողովուրդը աղքա՞տ է ապրում, սովա՞ծ է: Իրենց խնդիրներն աշխարհաքաղաքական են և այդ աշխարահաքաղաքական խաղի մեջ Հայաստանը կարող է դառնալ մանրադրամ, դրա ամենակարևոր լուծումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ իշխանություններն ունենում են այդ լեգիտմությունը, որ այսօրվա գործող ստատուս քվոն փոխեն, սրանք առաջիկա սպասվող մարտահրավերներ են»,- ասաց նա:

Խոսելով ներքաղաքական հարցերից, մասնավորպես պատասխանելով այն հարցին, թե  արդյո՞ք Փաշինյանի` Գեղարքունիք կատարած այցը կարող ենք քարոզարշավ համարել,  Արմեն Ռուստամյանը ապտասխանեց, թե արվել են արտահայտություններ, որոնք կարող ենք համարել քարոզ: 

«Այո՛, այդ այցելության ընթացքում եղել են, հնչել են արտահայտություններ, որոնք քարոզ են նշանակում, մասնավորապես` այս պահը` ձայն պետք է տաք մեզ, որպեսզի մենք շարունակենք այն, ինչ սկսել ենք, ավարտին հասցնենք Ազգային ժողովի ձևավորման գործընթացը։ Ի՞նչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ ձայն պետք է տան Նիկոլ Փաշինյանի ուժին։ Քարոզչությունն էլ ո՞նց է լինում»,- ասաց պատգամավորը և նշեց, որ ԿԸՀ-ն պարտավոր է արձագանքել այդ ամենին։

Դիտարկմանը` իշխանությունն ասում է, որ աշխատանքային ժամին մարզային այցելություն է կատարել, նա արձագանքեց. «Երբ Փաշինյանն ընդդիմություն էր, նույն բանն ասում էր մյուս վարչապետերի մասին, որոնք այցելում էին մարզեր, ու նրանք էլ նույն ձևով պատասխանում էին։ Այս ամենը դեժավյու է դառնում ինձ համար. գալիս են իշխանության ու սկսում նույն բառապաշարն օգտագործել, ինչ նախկին իշխանություններն էին օգտագործում։ Մի քիչ գոնե դրանից զգուշանան, որովհետև այդ նույն պարզաբանումները լսել ենք նախորդ վարչապետերից»։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus