Իրանը սեփական արտադրության ռազմական օդանավ է ցուցադրել
Ռազմական օդանավի ցուցադրությանը ներկա է գտնվել երկրի նախագահ Հասան Ռոհանին:
Վաղը Իրանը նշում է ազգային ռազմարդյունաբերության օրը: Ռազմական օդանավի ցուցադրումը նաև համընկնում է իրանա-ամերիկյան հարաբերությունների լարվածության շրջանին:
Մինչև հիմա Իրանի օդուժում ռուսական արտադրության օդանավեր են, կամ ամերիկյան հին մոդելներ, որ ձեռք են բերվել 1979 թվականի իսլամական հեղափոխությունից առաջ: