Мы в Telegram
Добавить новость

Новый "удар по англосаксам": “Талибан” в России перестанет быть запрещённой организацией

Константин Ильин: Праздник – повод вспомнить историю нашей страны

Облачную погоду с прояснениями и грозы спрогнозировали в столице 12 июня

Главный тренер заявил, что сборная России по велотреку поборется за золото Олимпиады в США



Новости сегодня

Новости от TheMoneytizer

«Թոպրակ»…

«Թոպրակ»…

Իմ լրագրողական ու աշխատանքային կյանքում բազում հանդիպումեր են եղել այլազգիների հետ: Եվ հարցազրույցներ եմ վարել, և ԱԺ-ում աշխատելու տարիներին ԱԺ նախագահների գլխավորած պատվիրակությունների կազմում մեկնել եմ տարբեր երկրներ, Երևանում էլ լուսաբանել եմ նրանց հանդիպումերը Աժ նախագահների հետ:

Հիշողությանս մեջ խրվել է 2004-ին, Ստրասբուրգում ԵԽԽՎ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հանպատրաստից հանդիպումը Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի նախագահ Բյուլենտ Առինչի գլխավորած պատվիրակության հետ: ՀՀ ԱԺ նախագահը ԵԽԽՎ-ի հյուրն էր և նրա այցը զուգադիպել էր նաև Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի նախագահի այցին:

Արթուր Բաղդասարյանը ելույթ ունեցավ ԵԽԽՎ նստաշրջանում, եղան հանդիպումներ ԵԽԽՎ նախագահի, մի քանի հանձնաժողովների նախագահների հետ ու նրան առաջարկվեց հանդիպել նաև Բյուլենտ Առինչի հետ: ՀՀ ԱԳՆ-ն չառարկեց հանդիպմանը, որ ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանից հետո երկրորդ հանդիպումն էր լինելու Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ: Լարումը մեծ էր, թեև արտաքուստ որևէ կողմ այդ լարումը չէր մատնում: Հանդիպումը սկսվել էր, փոխադարձ ողջույններն ու հանդիպման կարևորությունն արձանագրվել էր, Արթուր Բաղդասարյանը, բնականաբար, անդրադարձավ Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման վերացման անհրաժեշտությանը, ընդհանրապես 21-րդ դարում նոնսենս են փակ սահմանները, նշեց, որ ՀՀ-ն կողմ է Թուրքիայի ԵՄ անդամակցությանը ու վաղուց ժամանակն է երկու հարևանների փոխհարաբերությունների ճշտման, այդ փոխհարաբերությունները երրորդ երկրի հետ հարաբերություններով չպայմանավորելու Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի նախագահն էլ կարևորեց հարևանների փոխհարաբերությունների կանոնակարգումը՝ 21-րդ դարի ոգով, բայց կան խնդիրներ, որոնց լուծումից է կախված այդ հարաբերությունների կանոնակարգման արագությունը Ես չեմ ուզում վերապատմել ամբողջ հանդիպումը: Ամենասկզբից զգացվում էր, որ թուրքերը սպասում են: Հանդիպումը Թուրքիայի Հանրապետության «տարածքում էր»՝ Թուրքիայի պատվիրակության սենյակում: Թեպետ գրում էի բոլոր ելույթները՝ առանց դադարի, զգում էի, որ բոլորը նայում են իրար ու սպասում են: Սեղանին սուրճ էր, միրգ, քաղցրավենիք, ոչ ոք ձեռք չէր տալիս, անգամ թուրքերն իրենց գավաթներին, հանդիպման կեսից հասկացա, որ նրանք սպասում են՝ հայերը Թուրքիայի «տարածքում» մրգին, քաղցրավենիքին կամ սուրճին ձեռք կտա՞ն, դա նրանց համար գերկարևոր նշանակություն էր ստացել՝ վստահու՞մ են հայերն իրենց, թե՞ ոչ, սա էր խնդիրը: Իրականում գուցե անհեթեթ էր՝ մենք Ֆրանսիայում էինք, աշխատանքային հանդիպում էր, որ, մեծ հաշվով, ոչինչ չէր վճռում ու նման հարցի վրա կենտրոնանալը անլուրջ էր: Բայց չգիտես ինչու՝ թուրքերը շատ ուշադիր նայում էին մեզ բոլորիս, հետո հայացքները ուղղում սառած սուրճի բաժակներին: Դա հոգեբանական ջրբաժան էր, ու ես մի ձեռքով շարունակելով գրել, մյուս ձեռքով վերցրի սուրճի գավաթն ու մի մեծ կում արեցի Որ ես ճիշտ էի, ապացուցեցին Թուրքիայի պատվիրակության բոլոր անդամները՝ նրանք, չգիտես ինչու, սկսեցին ժպտալ ինձ ու միաժամանակ ձեռքներն առան իրենց սուրճի գավաթները՝ կարծես հրամանով: Դա, մեղմ ասած, ծիծաղելի էր, բայց ես ծիծաղելու իրավունք չունեի՝ արարողակարգն արգելում էր Եվ սուրճի մի կումից հետո հանդիպումը շարունակվեց շատ ավելի հանգիստ՝ լարումը, կարծես, անհետացավ Հավարտ հանդիպման Արթուր Բաղդասարյանը Բյուլենտ Առինչին հրավիրեց Հայաստան, նա էլ չմերժեց: Եվ, իհարկե, չեկավ:

***

Հանդիպումը ունեցավ ինքնատիպ շարունակություն՝ մեկ ամիս հետո Երևան եկավ Թուրքիայի ազգային հեռուստատեսության նկարահանող խումբը՝ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ հարցազրույցի: Ես, իբրև հասարակայնության հետ կապերի վարչության պետ, ընդունեցի նրանց ու տարա հարցազրույցի համար նախատեսված Փափուկ դահլիճ: Նրանք շատ երկար տեղադրում էին իրենց տեսախցիկները, հարմարեցնում լույսը, ստուգում ձայնը, տեխնիկական հարցեր էին տալիս ինձ թարգմանչի օգնությամբ, բնականաբար, այդ ընթացքում խոսում էին իրար հետ թուրքերենով ու ամենահաճախ հնչող բառը «թոպրակն» էր, որ ես չէի հասկանում: Թվում էր՝ այդ «թոպրակը» հարցազրույցի մեխն է լինելու: Հարցազրույցը կայացավ, նկարահանեցինք նաև մենք՝ հնարավոր խեղաթյուրումները կանխելու նպատակով: Նրանց ճանապարհելուց հետո ես թարգմանչին հարցրի՝ ի՞նչ է նշանակում «թոպրակ»: «Հող» պատասխանեց նա: Թեպետ հարցազրույցի ժամանակ արդեն հասկացել էի, որ թուրք լրագրողներին ամենից շատ հետաքրքրում էր հենց հողի հարցը

***

Թուրքերի հետ իմ հաջորդ հանդիպումը 2014-ին էր: Հունիսի 28-ին «Կոնգրես» հյուրանոցում Գլոբալացման ու տարածաշրջանային համագործության վերլուծական կենտրոնը Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի և ARI շարժման հետ «Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականություն և հայ-թուրքական հարաբերություննները» թեմայով քննարկում էր կազմակերպել: ARI շարժումը ներկայացնում էին թուրք 9 երիտասարդ գիտնականներ: Քննարկումից հետո ես հարցազրույց ունեցա նրանցից երկուսի հետ:

Ումիտ Քուրտը Turkish Reviw պարբերականի գրական խմբագիրն էր, ԱՄՆ-ի Քլարք համալսարանի դասախոս: Նրան հարցրի.

-Ձեր և Ձեր գործընկերոջ՝ Մերթ Խայհանի, խոսքի մեջ հստակ տարբերություն կար՝ նա ներկայացնում է անհատի տեսակետը, Դուք՝ պետության: Երկուսդ էլ հարցնում եք՝ ո՞րը պետք է լինի հաջորդ քայլը, իսկ ո՞րը պետք է լինի ձեր հաջորդ քայլը՝ Թուրքիայում տեսակետները ընդհանուր հայտարարի բերելուց հետո միայն չպե՞տք է մեր տեսակետը պարզեք:

-Իմ կարծիքով՝ Թուրքիայի հաջորդ քայլը պետք է լինի հայոց ցեղասպանության ճանաչումը, Թուրքիան պետք է վերականգնի իր պատմությունը և ընդունի այն ամենը, ինչ կատարել է հայերի նկատմամբ: Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավման համար չի կարելի ասել, թե ցեղասպանության հարցը թողնում ենք մի կողմ, բարելավում ենք հարաբերությունները, հետո ենք անդրադառնում այդ հարցին: Դա անընդունելի է և էթիկական առումով, և իրավական: Թուրքիան պետք է Հայաստանի ուսերից վերցնի այդ ծանր բեռը՝ ցեղասպանությունը ճանաչելու միջոցով:

-2015-ին՝ ցեղասպանությունից 100 տարի հետո, դա հավանակա՞ն է:

-Ես կարծում եմ՝ ոչ: Թուրքիայի ներկա կառավարությունը կշարունակի մերժել ցեղասպանության ճանաչման խնդիրը և փնտրել միջոցներ՝ ազդելու եվրոպական հանրության վրա, ստեղծելու բացասման մթնոլորտ Եվրոպայում ու ԱՄՆ-ում: Եթե Թուրքիան շարունակի այդ քաղաքականությունը, հայերը շարունակելու են իրենց զոհ զգալ, իսկ դա երկուսիս էլ խանգարելու է:

-Չճանաչման պատճառ համարում եք հետևանքնե՞րը՝ հողային պահանջ, փոխհատուցումներ, թե՞ այլ հարցեր կան:

-Տարածքային խնդիրը մեծ հարց է: Հայերի լքած տարածքների ու ունեցվածքի հաշվին շատերն են Թուրքիայում հարստացել և հասարակությունում շատերն են այդ պատճառով մերժում ցեղասպանության ճանաչումը: Ես գտնում եմ, որ ցեղասպանության ճանաչումը ինքնաբերաբեր կհանգեցնի տարածքների խնդրին, ինչը նորմալ է, քանի որ մարդիկ փախել էին այդ տարածքից, իսկ ուրիշները հարստացան նրանց հաշվին: Ունեցվածքի ու տարածքի խնդիրն է խոչընդոտում ճանաչմանը:

-Հայաստանի ու հայերի հետ շփումներից ի՞նչ տպավորություն ունեք, հայերը պատրա՞ստ են թուրքերի հետ հարաբերվելու՝ Ձեր կարծիքով:

-Հայերը պատրաստ են թուրքերի հետ բանակցել և շփումներ ունենալ: Ես արդեն երկրորդ անգամ եմ Հայաստանում, առաջին անգամ եկել եմ 5 տարի առաջ և հիմա էլ նույն դրական զգացումներն ունեմ, ինձ այստեղ ոչ ոք թշնամի չի համարում: Ես կարծում եմ, որ շեշտը պետք է դնել ընդհանուր հատկանիշների վրա, որ մենք ունենք: Ես չեմ խոսում ցավի մասին: Հայերն ու թուրքերն ունեն ընդհանուր ցավ, բայց այդ ցավը տարբեր է: Երբ հայերն ու թուրքերը շփվում են անձնական հարթության մեջ, շատ թուրքեր ընդունում են, թե ինչ դաժանություններ են կատարվել ժամանակին, իսկ մեր կառավարությունները պատրաստ չեն այդ մասին խոսել:

-Կարծում եք՝ հասարակությունները պատրա՞ստ են:

-Հասարակությունները կարող են խոսել անձնական մակարդակներում, բայց հանրային մակարդակում՝ դեռ ոչ: Թուրքերի ու հայերի միջև պատ կա, աչգելք, բայց այդ պատը չեն ստեղծել թուրքերը կամ հայերը, ստեղծել են քաղաքական գործիչները, քաղաքական կուսակցությունները և հատկապես թուրք կառավարությունը: Ես գտնում եմ, որ հայերը պետք է այցելեն Թուրքիա, մասնավորապես իրենց տարածքները՝ Անատոլիա, ուր իրենց տներն են եղել և այդ ճանապարհով գուցե հայկական սփյուռքն էլ փոխի իր վերաբերմունքը: Թուրքիան ավանդաբար հայկական սփյուռքը համարում է խանգարող գործոն, իսկ այցելությունները կփոխեն նրանց վերաբերմունքը:

-Շատ կասկածում եմ, որ այցելությունները վերաբերմունք փոխեն, գուցե հակառակը լինի: Իսկ Դուք հայերեն գիտե՞ք:

-Հայերեն հասկանում եմ, բայց քիչ եմ խոսում (մեր խոսակցությունը շարունակվեց հայերեն):

-Որտե՞ղ եք սովորել:

-Բոստոնում, նաև հայկական եկեղեցում:

-Ձեր ականջին հայերենը թշնամու՞ լեզու է:

-Ոչ, հայերենը իմ մայրենի լեզվի նման է հնչում, իմ ընկերներն ասում են, որ ես հայկական հնչերանգով եմ թուրքերեն խոսում:

-Ձեր նախնիների մեջ հայ եղե՞լ է:

-Իմ պապը եղել է Հալեպից: Վստահ չեմ, գուցե իմ ցեղում հայեր եղել են:

 ***

Լոնդոնի Ռոյալ Հալլոուեյ համալսարանի միջազգային հարաբերությունների քաղաքագիտության բաժնի տնօրեն Մերթ Խայհանին հարցրի.

-Քննարկմանը Ձեր ելույթում հիշատակեցիք Հեմինգուեյի «Ծերունին ու ծովը» պատմվածքը և փայլուն համեմատություն արեցիք, չե՞ք կարծում, որ ծովը փոխվել է:

-Մեր ձեռքին է ծովը փոխելը: Քանի դեռ մարդիկ շարունակում են պատմել ծերունու պատմությունը, ծովը նույնն է: Միայն կետի տեսակետից խոսող մարդիկ կարող են փոխել ծովը:

-Այդ պատմության մեջ ինձ միշտ էլ գրավել է կետը:

-Այդ դեպքում Դուք մեկն եք այն մարդկանցից, որ նպաստել են ծովի փոփոխությանը:

-Դուք շփվում եք հայերի հետ, հանդիպումներ եք ունենում, քննարկում եք ցավոտ հարցեր, ի՞նչ է մնում Ձեր մեջ:

-Հիմնականում ոչինչ չի փոխվել, ես հայերի նկատմամբ կանխատրամադրվածություն չեմ ունեցել, որ փոփոխություն լինի: Ոչ որևէ ազգի, ոչ որևէ անհատի նկատմամբ ես նման տրամադրվածություն չեմ ունեցել և չունեմ: Ես հարաբերականության տեսակետից եմ մտածում աշխարհի մասին, թույլ չեմ տալիս, որ դոգմաները ինձ շրջապատեն կամ իշխեն: Ես վստահ եմ, որ մարդիկ պետք է իրավունք ու հնարավորություն ունենան հավատալ այն ամենին, ինչ ցանկանում են, նրանք կարող են ունենալ ցանկացած ցեղային, կրոնական պատկանելություն, ապրելակերպ: Ժողովրդավարական մտածողությունը դա է պահանջում: Այլապես դա դառնում է ուժերի խաղ և հիերարխիկ ինչ-որ կառույց:

-Ձեզ չի՞ մտահոգում, որ դեմոկրատ Սոկրատեսին իր ցեղակիցները ցիկուտա տվեցին:

-Հենց Սոկրատեսին թույն տալու փաստը թույլ է տալիս, որ այսօր ազատ մտածենք: Ի՞նչ արժեք կունենար կյանքը, եթե մենք չձգտեինք ազատ ապրել:

Համենայն դեպս՝ հիշեցնեմ, որ իմ զրուցակից թուրքերը Թուրքիայում չէին ապրում:

***

Դե իսկ ամենադառը հանդիպումը, որ հեռակա էր՝ նա բեմում, ես՝ դահլիճում, Ջեմալ փաշայի թոռան՝ Հասան Ջեմալի հետ էր, 2014-ին՝ իր հայոց ցեղասպանության մասին գրքի շնորհանդեսի առիթով Երևանում: Ամենահիշվող միտքը՝ «Հայերը 100 տարի ապացուցում են, որ սպանվել են, քրդերը, որ ապրում են այդ տարածքներում»

***

2013-ի ապրիլին ուխտավորների խմբով գնացել էի Երուսաղեմ, ուղիղ չվերթ չկար՝ թե մեկնումը, թե վերադարձը մի քանի չվերթներով էր՝ Երևանից Թբիլիսի՝ ավտոբուսով, հետո Թբիլիսի-Ստամբուլ-Թել Ավիվ՝ ինքնաթիռով: Վերադարձին Ստամբուլի օդանավակայանում էինք երկու ժամից ավելի: Քաղաք դուրս գալ չէինք կարող: Ես պտտվում էի օդանավակայանում ու ինքս ինձ հարցնում՝ դու Թուրքիայում ես ու ի՞նչ ես զգում: Մեկը ներսումս ճչում էր՝ ոչ, դու Կոստանդնուպոլսում ես
   
Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Իմ լրագրողական ու աշխատանքային կյանքում բազում հանդիպումեր են եղել այլազգիների հետ: Եվ հարցազրույցներ եմ վարել, և ԱԺ-ում աշխատելու տարիներին ԱԺ նախագահների գլխավորած պատվիրակությունների կազմում մեկնել եմ տարբեր երկրներ, Երևանում էլ լուսաբանել եմ նրանց հանդիպումերը Աժ նախագահների հետ:

Հիշողությանս մեջ խրվել է 2004-ին, Ստրասբուրգում ԵԽԽՎ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հանպատրաստից հանդիպումը Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի նախագահ Բյուլենտ Առինչի գլխավորած պատվիրակության հետ: ՀՀ ԱԺ նախագահը ԵԽԽՎ-ի հյուրն էր և նրա այցը զուգադիպել էր նաև Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի նախագահի այցին:

Արթուր Բաղդասարյանը ելույթ ունեցավ ԵԽԽՎ նստաշրջանում, եղան հանդիպումներ ԵԽԽՎ նախագահի, մի քանի հանձնաժողովների նախագահների հետ ու նրան առաջարկվեց հանդիպել նաև Բյուլենտ Առինչի հետ: ՀՀ ԱԳՆ-ն չառարկեց հանդիպմանը, որ ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանից հետո երկրորդ հանդիպումն էր լինելու Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ: Լարումը մեծ էր, թեև արտաքուստ որևէ կողմ այդ լարումը չէր մատնում: Հանդիպումը սկսվել էր, փոխադարձ ողջույններն ու հանդիպման կարևորությունն արձանագրվել էր, Արթուր Բաղդասարյանը, բնականաբար, անդրադարձավ Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման վերացման անհրաժեշտությանը, ընդհանրապես 21-րդ դարում նոնսենս են փակ սահմանները, նշեց, որ ՀՀ-ն կողմ է Թուրքիայի ԵՄ անդամակցությանը ու վաղուց ժամանակն է երկու հարևանների փոխհարաբերությունների ճշտման, այդ փոխհարաբերությունները երրորդ երկրի հետ հարաբերություններով չպայմանավորելու… Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի նախագահն էլ կարևորեց հարևանների փոխհարաբերությունների կանոնակարգումը՝ 21-րդ դարի ոգով, բայց կան խնդիրներ, որոնց լուծումից է կախված այդ հարաբերությունների կանոնակարգման արագությունը… Ես չեմ ուզում վերապատմել ամբողջ հանդիպումը: Ամենասկզբից զգացվում էր, որ թուրքերը սպասում են: Հանդիպումը Թուրքիայի Հանրապետության «տարածքում էր»՝ Թուրքիայի պատվիրակության սենյակում: Թեպետ գրում էի բոլոր ելույթները՝ առանց դադարի, զգում էի, որ բոլորը նայում են իրար ու… սպասում են: Սեղանին սուրճ էր, միրգ, քաղցրավենիք, ոչ ոք ձեռք չէր տալիս, անգամ թուրքերն իրենց գավաթներին, հանդիպման կեսից հասկացա, որ նրանք սպասում են՝ հայերը Թուրքիայի «տարածքում» մրգին, քաղցրավենիքին կամ սուրճին ձեռք կտա՞ն, դա նրանց համար գերկարևոր նշանակություն էր ստացել՝ վստահու՞մ են հայերն իրենց, թե՞ ոչ, սա էր խնդիրը: Իրականում գուցե անհեթեթ էր՝ մենք Ֆրանսիայում էինք, աշխատանքային հանդիպում էր, որ, մեծ հաշվով, ոչինչ չէր վճռում ու նման հարցի վրա կենտրոնանալը անլուրջ էր: Բայց չգիտես ինչու՝ թուրքերը շատ ուշադիր նայում էին մեզ բոլորիս, հետո հայացքները ուղղում սառած սուրճի բաժակներին: Դա հոգեբանական ջրբաժան էր, ու ես մի ձեռքով շարունակելով գրել, մյուս ձեռքով վերցրի սուրճի գավաթն ու մի մեծ կում արեցի… Որ ես ճիշտ էի, ապացուցեցին Թուրքիայի պատվիրակության բոլոր անդամները՝ նրանք, չգիտես ինչու, սկսեցին ժպտալ ինձ ու միաժամանակ ձեռքներն առան իրենց սուրճի գավաթները՝ կարծես հրամանով: Դա, մեղմ ասած, ծիծաղելի էր, բայց ես ծիծաղելու իրավունք չունեի՝ արարողակարգն արգելում էր… Եվ սուրճի մի կումից հետո հանդիպումը շարունակվեց շատ ավելի հանգիստ՝ լարումը, կարծես, անհետացավ… Հավարտ հանդիպման Արթուր Բաղդասարյանը Բյուլենտ Առինչին հրավիրեց Հայաստան, նա էլ չմերժեց: Եվ, իհարկե, չեկավ:

***

Հանդիպումը ունեցավ ինքնատիպ շարունակություն՝ մեկ ամիս հետո Երևան եկավ Թուրքիայի ազգային հեռուստատեսության նկարահանող խումբը՝ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ հարցազրույցի: Ես, իբրև հասարակայնության հետ կապերի վարչության պետ, ընդունեցի նրանց ու տարա հարցազրույցի համար նախատեսված Փափուկ դահլիճ: Նրանք շատ երկար տեղադրում էին իրենց տեսախցիկները, հարմարեցնում լույսը, ստուգում ձայնը, տեխնիկական հարցեր էին տալիս ինձ թարգմանչի օգնությամբ, բնականաբար, այդ ընթացքում խոսում էին իրար հետ թուրքերենով ու ամենահաճախ հնչող բառը «թոպրակն» էր, որ ես չէի հասկանում: Թվում էր՝ այդ «թոպրակը» հարցազրույցի մեխն է լինելու: Հարցազրույցը կայացավ, նկարահանեցինք նաև մենք՝ հնարավոր խեղաթյուրումները կանխելու նպատակով: Նրանց ճանապարհելուց հետո ես թարգմանչին հարցրի՝ ի՞նչ է նշանակում «թոպրակ»: «Հող» պատասխանեց նա: Թեպետ հարցազրույցի ժամանակ արդեն հասկացել էի, որ թուրք լրագրողներին ամենից շատ հետաքրքրում էր հենց հողի հարցը…

***

Թուրքերի հետ իմ հաջորդ հանդիպումը 2014-ին էր: Հունիսի 28-ին «Կոնգրես» հյուրանոցում Գլոբալացման ու տարածաշրջանային համագործության վերլուծական կենտրոնը Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի և ARI շարժման հետ «Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականություն և հայ-թուրքական հարաբերություննները» թեմայով քննարկում էր կազմակերպել: ARI շարժումը ներկայացնում էին թուրք 9 երիտասարդ գիտնականներ: Քննարկումից հետո ես հարցազրույց ունեցա նրանցից երկուսի հետ:

Ումիտ Քուրտը Turkish Reviw պարբերականի գրական խմբագիրն էր, ԱՄՆ-ի Քլարք համալսարանի դասախոս: Նրան հարցրի.

-Ձեր և Ձեր գործընկերոջ՝ Մերթ Խայհանի, խոսքի մեջ հստակ տարբերություն կար՝ նա ներկայացնում է անհատի տեսակետը, Դուք՝ պետության: Երկուսդ էլ հարցնում եք՝ ո՞րը պետք է լինի հաջորդ քայլը, իսկ ո՞րը պետք է լինի ձեր հաջորդ քայլը՝ Թուրքիայում տեսակետները ընդհանուր հայտարարի բերելուց հետո միայն չպե՞տք է մեր տեսակետը պարզեք:

-Իմ կարծիքով՝ Թուրքիայի հաջորդ քայլը պետք է լինի հայոց ցեղասպանության ճանաչումը, Թուրքիան պետք է վերականգնի իր պատմությունը և ընդունի այն ամենը, ինչ կատարել է հայերի նկատմամբ: Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավման համար չի կարելի ասել, թե ցեղասպանության հարցը թողնում ենք մի կողմ, բարելավում ենք հարաբերությունները, հետո ենք անդրադառնում այդ հարցին: Դա անընդունելի է և էթիկական առումով, և իրավական: Թուրքիան պետք է Հայաստանի ուսերից վերցնի այդ ծանր բեռը՝ ցեղասպանությունը ճանաչելու միջոցով:

-2015-ին՝ ցեղասպանությունից 100 տարի հետո, դա հավանակա՞ն է:

-Ես կարծում եմ՝ ոչ: Թուրքիայի ներկա կառավարությունը կշարունակի մերժել ցեղասպանության ճանաչման խնդիրը և փնտրել միջոցներ՝ ազդելու եվրոպական հանրության վրա, ստեղծելու բացասման մթնոլորտ Եվրոպայում ու ԱՄՆ-ում: Եթե Թուրքիան շարունակի այդ քաղաքականությունը, հայերը շարունակելու են իրենց զոհ զգալ, իսկ դա երկուսիս էլ խանգարելու է:

-Չճանաչման պատճառ համարում եք հետևանքնե՞րը՝ հողային պահանջ, փոխհատուցումներ, թե՞ այլ հարցեր կան:

-Տարածքային խնդիրը մեծ հարց է: Հայերի լքած տարածքների ու ունեցվածքի հաշվին շատերն են Թուրքիայում հարստացել և հասարակությունում շատերն են այդ պատճառով մերժում ցեղասպանության ճանաչումը: Ես գտնում եմ, որ ցեղասպանության ճանաչումը ինքնաբերաբեր կհանգեցնի տարածքների խնդրին, ինչը նորմալ է, քանի որ մարդիկ փախել էին այդ տարածքից, իսկ ուրիշները հարստացան նրանց հաշվին: Ունեցվածքի ու տարածքի խնդիրն է խոչընդոտում ճանաչմանը:

-Հայաստանի ու հայերի հետ շփումներից ի՞նչ տպավորություն ունեք, հայերը պատրա՞ստ են թուրքերի հետ հարաբերվելու՝ Ձեր կարծիքով:

-Հայերը պատրաստ են թուրքերի հետ բանակցել և շփումներ ունենալ: Ես արդեն երկրորդ անգամ եմ Հայաստանում, առաջին անգամ եկել եմ 5 տարի առաջ և հիմա էլ նույն դրական զգացումներն ունեմ, ինձ այստեղ ոչ ոք թշնամի չի համարում: Ես կարծում եմ, որ շեշտը պետք է դնել ընդհանուր հատկանիշների վրա, որ մենք ունենք: Ես չեմ խոսում ցավի մասին: Հայերն ու թուրքերն ունեն ընդհանուր ցավ, բայց այդ ցավը տարբեր է: Երբ հայերն ու թուրքերը շփվում են անձնական հարթության մեջ, շատ թուրքեր ընդունում են, թե ինչ դաժանություններ են կատարվել ժամանակին, իսկ մեր կառավարությունները պատրաստ չեն այդ մասին խոսել:

-Կարծում եք՝ հասարակությունները պատրա՞ստ են:

-Հասարակությունները կարող են խոսել անձնական մակարդակներում, բայց հանրային մակարդակում՝ դեռ ոչ: Թուրքերի ու հայերի միջև պատ կա, աչգելք, բայց այդ պատը չեն ստեղծել թուրքերը կամ հայերը, ստեղծել են քաղաքական գործիչները, քաղաքական կուսակցությունները և հատկապես թուրք կառավարությունը: Ես գտնում եմ, որ հայերը պետք է այցելեն Թուրքիա, մասնավորապես իրենց տարածքները՝ Անատոլիա, ուր իրենց տներն են եղել և այդ ճանապարհով գուցե հայկական սփյուռքն էլ փոխի իր վերաբերմունքը: Թուրքիան ավանդաբար հայկական սփյուռքը համարում է խանգարող գործոն, իսկ այցելությունները կփոխեն նրանց վերաբերմունքը:

-Շատ կասկածում եմ, որ այցելությունները վերաբերմունք փոխեն, գուցե հակառակը լինի: Իսկ Դուք հայերեն գիտե՞ք:

-Հայերեն հասկանում եմ, բայց քիչ եմ խոսում (մեր խոսակցությունը շարունակվեց հայերեն):

-Որտե՞ղ եք սովորել:

-Բոստոնում, նաև հայկական եկեղեցում:

-Ձեր ականջին հայերենը թշնամու՞ լեզու է:

-Ոչ, հայերենը իմ մայրենի լեզվի նման է հնչում, իմ ընկերներն ասում են, որ ես հայկական հնչերանգով եմ թուրքերեն խոսում:

-Ձեր նախնիների մեջ հայ եղե՞լ է:

-Իմ պապը եղել է Հալեպից: Վստահ չեմ, գուցե իմ ցեղում հայեր եղել են:

 ***

Լոնդոնի Ռոյալ Հալլոուեյ համալսարանի միջազգային հարաբերությունների քաղաքագիտության բաժնի տնօրեն Մերթ Խայհանին հարցրի.

-Քննարկմանը Ձեր ելույթում հիշատակեցիք Հեմինգուեյի «Ծերունին ու ծովը» պատմվածքը և փայլուն համեմատություն արեցիք, չե՞ք կարծում, որ ծովը փոխվել է:

-Մեր ձեռքին է ծովը փոխելը: Քանի դեռ մարդիկ շարունակում են պատմել ծերունու պատմությունը, ծովը նույնն է: Միայն կետի տեսակետից խոսող մարդիկ կարող են փոխել ծովը:

-Այդ պատմության մեջ ինձ միշտ էլ գրավել է կետը:

-Այդ դեպքում Դուք մեկն եք այն մարդկանցից, որ նպաստել են ծովի փոփոխությանը:

-Դուք շփվում եք հայերի հետ, հանդիպումներ եք ունենում, քննարկում եք ցավոտ հարցեր, ի՞նչ է մնում Ձեր մեջ:

-Հիմնականում ոչինչ չի փոխվել, ես հայերի նկատմամբ կանխատրամադրվածություն չեմ ունեցել, որ փոփոխություն լինի: Ոչ որևէ ազգի, ոչ որևէ անհատի նկատմամբ ես նման տրամադրվածություն չեմ ունեցել և չունեմ: Ես հարաբերականության տեսակետից եմ մտածում աշխարհի մասին, թույլ չեմ տալիս, որ դոգմաները ինձ շրջապատեն կամ իշխեն: Ես վստահ եմ, որ մարդիկ պետք է իրավունք ու հնարավորություն ունենան հավատալ այն ամենին, ինչ ցանկանում են, նրանք կարող են ունենալ ցանկացած ցեղային, կրոնական պատկանելություն, ապրելակերպ: Ժողովրդավարական մտածողությունը դա է պահանջում: Այլապես դա դառնում է ուժերի խաղ և հիերարխիկ ինչ-որ կառույց:

-Ձեզ չի՞ մտահոգում, որ դեմոկրատ Սոկրատեսին իր ցեղակիցները ցիկուտա տվեցին:

-Հենց Սոկրատեսին թույն տալու փաստը թույլ է տալիս, որ այսօր ազատ մտածենք: Ի՞նչ արժեք կունենար կյանքը, եթե մենք չձգտեինք ազատ ապրել:

…Համենայն դեպս՝ հիշեցնեմ, որ իմ զրուցակից թուրքերը Թուրքիայում չէին ապրում:

***

Դե իսկ ամենադառը հանդիպումը, որ հեռակա էր՝ նա բեմում, ես՝ դահլիճում, Ջեմալ փաշայի թոռան՝ Հասան Ջեմալի հետ էր, 2014-ին՝ իր հայոց ցեղասպանության մասին գրքի շնորհանդեսի առիթով Երևանում: Ամենահիշվող միտքը՝ «Հայերը 100 տարի ապացուցում են, որ սպանվել են, քրդերը, որ ապրում են այդ տարածքներում»…

***

2013-ի ապրիլին ուխտավորների խմբով գնացել էի Երուսաղեմ, ուղիղ չվերթ չկար՝ թե մեկնումը, թե վերադարձը մի քանի չվերթներով էր՝ Երևանից Թբիլիսի՝ ավտոբուսով, հետո Թբիլիսի-Ստամբուլ-Թել Ավիվ՝ ինքնաթիռով: Վերադարձին Ստամբուլի օդանավակայանում էինք երկու ժամից ավելի: Քաղաք դուրս գալ չէինք կարող: Ես պտտվում էի օդանավակայանում ու ինքս ինձ հարցնում՝ դու Թուրքիայում ես ու ի՞նչ ես զգում: Մեկը ներսումս ճչում էր՝ ոչ, դու Կոստանդնուպոլսում ես…
   
Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

В МИД России назвали уткой сообщения о восстановлении дипотношений с Грузией

Константин Ильин: Праздник – повод вспомнить историю нашей страны

Путин не блефует!

Путин ратифицировал соглашение с Китаем о создании станции на Луне

Музыкальные новости

Об отношении к русским в Азербайджане

Свыше половины российских работодателей поощряют трудоголизм

Глава СК Бастрыкин пообещал защитить гаишника Гусева от диаспоры и МВД Новосибирска

Помощь российских армян СВО. Поддержка тыла важна для передовой

Новости России

Путин ратифицировал соглашение с Китаем о создании станции на Луне

Главный тренер заявил, что сборная России по велотреку поборется за золото Олимпиады в США

Константин Ильин: Праздник – повод вспомнить историю нашей страны

Облачную погоду с прояснениями и грозы спрогнозировали в столице 12 июня

Экология в России и мире

Куда россияне теперь ездят на отдых: составлен реальный список стран и российских регионов, пользующихся спросом

Фильм для всей семьи «Голос из космоса» при поддержке Детского радио

На двух улицах в Реутове заменят освещение

Bel Suono представят в Зеленом театре ВДНХ специальную программу «Три рояля под открытым небом»

Спорт в России и мире

Глава ATP вручил Яннику Синнеру награду первой ракетки мира

Новак Джокович дал дорогу молодым // Борьбу за первое место в рейтинге АТР в этом году поведут Янник Синнер и Карлос Алькарас

Касаткина опустилась в рейтинге WTA, Андреева впервые вошла в топ-25

В России заговорили о Елене Рыбакиной после смены теннисисткой гражданства

Moscow.media

Быстро как. У хуситов появилась гиперзвуковая "Палестина". Наши подвезли?

Захарова: армянам - нота, апшеронцам – «да»

В Шебекино подорвались на мине трое бойцов самообороны и оператор “России-24”

Портативный сканер штрих-кодов Heroje C1271 промышленного класса











Топ новостей на этот час

Rss.plus






Облачную погоду с прояснениями и грозы спрогнозировали в столице 12 июня

В МИД России назвали уткой сообщения о восстановлении дипотношений с Грузией

В России рухнули цены на седан Chevrolet Cobalt. Теперь его можно купить всего за 1,29 млн рублей

Во Франции выразили обеспокоенность, что российские спутники "Олимп-К" и "Олимп-К2" опасно приближаются к другим космическим аппаратам