Мы в Telegram
Добавить новость

В Рузе модернизируют асфальтовое покрытие с дополнительным благоустройством

Горожан пригласили отпраздновать открытие летней навигации на Южном речном вокзале

В МОНИКИ прошла международная конференция молодых ученых стоматологов

Учащиеся Подмосковья могут бесплатно пройти курсы по ИИ и лингвистике

Новости сегодня

Новости от TheMoneytizer

«Հայերը չգիտեն՝ ում վստահել պատերազմներում կրած պարտությունից հետո»

Ներկայացնում ենք Foreign Policy պարբերականում հրապարակված Armenians Wonder Who to Trust After Lost Wars հոդվածի հայերեն թարգմանությունը:

Անի Չխիկվաձե

Երեւանի մութ փողոցներով վարելով՝ տաքսու վարորդ Արամն իր վրդովմունքն էր արտահայտում. «Կախելու ենք [վարչապետ] Նիկոլ Փաշինյանին, - ասում է նա՝ հմտորեն շրջանցելով ճանապարհների փոսերը, երբ մեքենան անցնում է խորհրդային ժամանակաշրջանի մռայլ շենքերի կողքով: - Մենք չենք կարող հույս դնել ոչ մեկի վրա, բացի մեզանից՝ ո՛չ ռուսների, ո՛չ մեկ ուրիշի», - հավելում է նա:

2023-ի սեպտեմբերին Ադրբեջանը հաջողությամբ հետ վերցրեց վիճելի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի վերջին հատվածները, որոնք նախկինում էթնիկ հայերի վերահսկողության տակ էին: Դա հանգեցրեց հայերի զանգվածային գաղթի:

Բաքուն օգտվեց առիթից, երբ Արեւմուտքը վարանում էր, Թուրքիան՝ աջակցում, իսկ Ռուսաստանը զբաղված էր Ուկրաինայով, եւ հրով ու սրով վերջ դրեց երկար ժամանակ սառեցված հակամարտությանը: Տարածաշրջանի համար առաջին պատերազմում 1994-ին տարած հաղթանակից հետո, որին լռելյայն աջակցոմ էր Մոսկվան, Հայաստանն այժմ վճարում է վերջին երեք տասնամյակների սխալ ռազմավարական հաշվարկների համար: Իր գլխավոր դաշնակից Ռուսաստանի կողմից լքված եւ լսելով Բաքվի կատաղի հռետորաբանությանը՝ Երեւանը երկյուղում է հնարավոր նոր պատերազմից:

Հայերը մոլեգնում են, որ կորցրել են մի տարածք, որը նրանց ազգային ինքնության առանցքային մասն էր, բայց տագնապալի հանգամանքները մխիթարություն չեն բերում: 2023-ի սեպտեմբերյան 24-ժամյա պատերազմում կրած պարտությունից հետո Հայաստանի կառավարության դեմ ցույցեր եղան, բայց դրանք փոքր էին եւ սահմանափակ ազդեցություն ունեցան:

Ադրբեջանի բռնազավթումից հետո Լեռնային Ղարաբաղի տասնյակ հազարավոր մարդիկ հետեւում թողեցին իրենց կյանքը, եւ նրանց մեքենաների երթը լեռնային արահետներով լքեց տարածքը:

«Մենք դեռ ամբողջությամբ չենք գիտակցել իրականությունը, - Foreign Policy-ին տված հարցազրույցում ասում է Երեւանի «Օրբելի» կենտրոնի գիտաշխատող Ջոնի Մելիքյանը, - մարդիկ հույս ունեին, որ ռուս խաղաղապահները քայլեր կձեռնարկեն: Հակառուսական տրամադրությունները աճում են, բայց մարդիկ հիասթափված են նաեւ միջազգային հանրության անգործությունից»,- հավելեց նա:

«Ամբողջ կյանքս ապրել եմ այս հողի վրա,- ասում է Մարութ Վանյանը՝ տեղացի ակտիվիստը, որը ստիպված էր լքել Ղարաբաղը։ - Ես ականատես եղա առաջին պատերազմին, 2020-ի հակամարտությանը, հիմա էլ սա... կյանքը դժոխքի միջով ճամփորդություն էր, - ասաց նա: - Դժվար է պատկերացնել ապագան: Ես չեմ հասկանում, թե ինչ է սպասում առջեւում», - ասաց նա: Հարցին, թե երբեւէ կկարողանա ապրել Ադրբեջանի վերահսկողության տակ, նա ասաց. «Այս պահին չեմ կարող պատասխանել: Այս պահին նույնիսկ Երեւանում ապրելն է մարտահրավեր»:

Ադրբեջանցիները նորից հաստատվում են վերագրավված հողում: Շաբնամ Ուգուրլուն պատմեց, որ 6 տարեկան էր, երբ 1992 թվականին հեռացավ Ղարաբաղից: Այժմ նա վերադարձել է Լաչինի իր տուն եւ դասավանդում է տեղի դպրոցում: «Մենք հեռացանք բեռնատարի թափքում, իրար կպած՝ վախենալով, որ հայ զինվորները կհարձակվեն մեզ վրա», - դառնորեն հիշում է նա: Կարո՞ղ է պատկերացնել, որ հայ հարեւաններ կունենա: «Հենց հիմա դժվար կլիներ, - ասաց նա, - բայց ժամանակի հետ, եթե հայերը որոշեն մնալ, դա հնարավոր է»:

2020-ի պատերազմից հետո Երեւանը տարօրինակորեն խուճապի չմատնվեց: «Բոլոր հակամարտությունները պետք է ինչ-որ պահի ավարտվեն», - վստահեցնում էր մի բարձրաստիճան հայ պաշտոնյա, երբ այցելել էի 2023-ի կեսերին: Երեւանը, սակայն, այսպիսի ավարտ չէր սպասում:

2020 թվականի պատերազմը շատերի համար հստակություն մտցնելու առիթ հանդիսացավ: Երեւանի կառավարությունը սկսեց խորհել, թե արդյոք սխալ էր անվտանգության երաշխիքների առումով Մոսկվայի վրա հույս դնելը: Հայաստանը չափավոր քայլեր ձեռնարկեց՝ ազդարարելու Արեւմուտքին, որ պատրաստ է մերձենալու, բայց չխախտեց Մոսկվայի առջեւ իր պարտավորությունները եւ զերծ մնաց դրամատիկ քայլերից՝ վախենալով Արեւմուտքի կիսակատար ընդունելությունից եւ գիտակցելով իր մեծ կախվածությունը Մոսկվայից:

«Փաշինյանի իշխանության գալը մարտահրավեր էր Պուտինի համար, ինչպես Վրաստանի եւ Ուկրաինայի դեպքում», - ասաց Տարածաշրջանային քաղաքականության կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը։ Ռուսաստանը ներխուժեց երկու երկիրն էլ, երբ նրանք փորձեցին դուրս գալ Մոսկվայի ուղեծրից:

«Վրաստանն ու Ուկրաինան փոխեցին իրենց արտաքին քաղաքականությունը [Վարդերի եւ Մայդանի] հեղափոխություններից հետո, եւ բախվեցին հետեւանքների: Մենք ոչ մի փոփոխություն չարեցինք, բայց միեւնույնն է՝ պատժվեցինք», - ասաց ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանը 2023-ի մարտին, երբ այցելել էի Հայաստան:

Երբ 2020 թվականին Բաքվի եւ Երեւանի միջեւ բռնկվեց երկրորդ պատերազմը, Մոսկվան նախընտրեց այլ կողմ նայել: Հայաստանի իշխանությունները ընկալեցին ռուսական դժկամությունը որպես Բաքվի գործողությունների անխոս հավանություն: Ռուսների անգործությունը, ինչպես ակնարկեց Գրիգորյանը, մասամբ նպատակ ուներ պատժելու Փաշինյանին:

«Կարող եմ վստահեցնել, որ առանց Ռուսաստանի Ադրբեջանը երբեք նման լուրջ քայլեր չէր ձեռնարկի Լեռնային Ղարաբաղի դեմ»,- ասաց Գրիգորյանը: «2020-ի պատերազմից հետո մենք ստիպված էինք վերագնահատել մեր անվտանգության իրավիճակը»,- հավելեց նա.

Մոսկվայի լայնամասշտաբ ներխուժումն Ուկրաինա եւ այնտեղ աղետալի գործողությունները ոչնչացրին ղարաբաղցիների բոլոր հույսերը, որ Ռուսաստանը կարող է աջակցել:

Սեպտեմբերյան պատերազմից առաջ եւ դրան հաջորդող շաբաթներին Փաշինյանի կառավարությունը հուսահատորեն սկսեց այլընտրանքային դաշինքներ փնտրել եւ հեռանալ Ռուսաստանից:

Կառավարությունը հետ կանչեց իր ներկայացուցչին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ), որում գերիշխում է Ռուսաստանը, վավերացրեց Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը (որը Պուտինի ձերբակալության հրաման է տվել), փոքրամասշտաբ զորավարժություններ անցկացրեց ԱՄՆ-ի հետ եւ բացահայտորեն կասկածներ հայտնեց, որ Մոսկվան ունակ է ապահովելու իր անվտանգությունը, ընդ որում Փաշինյանը երկու երկրների հարաբերություններն անվանեց «ռազմավարական սխալ»:

Բայց Հայաստանը խորապես կախված է Մոսկվայից: Ռուսաստանը ռազմաբազա ունի Գյումրիում, վերահսկում է Հայաստանի չորս սահմաններից երկուսը, մատակարարում է էներգիայի մեծ մասը եւ մնում է գլխավոր առեւտրային գործընկերը: Հայաստանը մտնում է Մոսկվայի կողմից ղեկավարվող Եվրասիական տնտեսական միության մեջ:

«Հայաստանը գրավադրել է իր անկախությունը՝ անվտանգության երաշխիքների դիմաց»,- ասաց Կիրակոսյանը։ Երեւանն ուկրաինական պատերազմի ողջ ընթացքում գլուխը կախ է պահել եւ ձայն չի հանել: «Մենք թաքնվում ենք ՄԱԿ-ի զուգարաններում եւ Նյու Յորքի երթեւեկության մեջ», - ասաց նա:

Բայց նոր գործընկերների որոնումը կարող է պարզապես Մոսկվայի խանդը հարուցելու փորձ լինել: Թեեւ կառավարությունը որոշեց չմասնակցել Ռուսաստանի գլխավորած ԱՊՀ վերջին հավաքին, վարչապետը մասնակցեց դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կայացած Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին:

«Ի՞նչ է փոխվել իրականում: Մենք դո՞ւրս ենք եկել Եվրասիական տնտեսական միությունից կամ ՀԱՊԿ-ից: Ո՛չ։ Եվրասիական տնտեսական միությունը ո՛չ միություն է, ո՛չ էլ տնտեսական։ Երկուսն էլ Ռուսաստանին հավատարմություն արտահայտելու ձեւեր են»,- ասում է երեւանցի քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Երկուսն էլ չստացվեց: Դիվանագիտական հռետորաբանությունը եւ ԱՄՆ-ի եւ Եվրոպայի կոչերը չզսպեցին Ադրբեջանին: Բաքուն՝ հոգնած խաղաղարար կոնֆերանսների սենյակներում անցկացրած տարիներից, դիվանագիտությունը փոխանակեց անօդաչու թռչող սարքերի հետ: Իսկ Մոսկվան, պնդելով, որ իր անվտանգության համաձայնագիրը չի վերաբերում վիճելի տարածքին, հրաժարվեց գործել:

Երեւանը, որը մեծապես կախված էր ռուսական զենքից, կորցրեց ռազմական առավելությունը Ադրբեջանի նկատմամբ, որը աջակցություն էր ստանում Թուրքիայից եւ զենք ձեռք ներմուծում Իսրայելից: Ադրբեջանին դիմակայելու ունակ ռազմական ուժ ստեղծելը տասնամյակներ կպահանջի, իսկ Երեւանը կարող է այդքան ժամանակ չունենալ:

Հայ բնակչությունը, իշխանության պես, իրեն դավաճանված է զգում Ռուսաստանի ղեկավարության կողմից: Ըստ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից 2018-ին անցկացված հարցման՝ հայերի 84 տոկոսը Ռուսաստանը համարում էր քաղաքական գործընկեր, ընդ որում միայն 6 տոկոսն էր այն համարում սպառնալիք: 2023-ի մարտի դրությամբ այդ թվերը կազմել էին համապատասխանաբար 50 եւ 24 տոկոս:

«Մտավոր եւ ֆիզիկական աշխարհագրության միջեւ անհամապատասխանություն կա,- նկատեց Իսկանդարյանը, - եթե փողոցում մարդկանց հարցնեք, թե ովքեր են իրենք, կասեն, որ եվրոպացի են: Բոլորն էլ երազում են գնալ Արեւմուտք, արձակուրդների կամ կրթություն ստանալու...Բայց երբ նայում եք քարտեզին, տեսնում եք այն, ինչ կա»:

«Տարածաշրջանում տեղի են ունենում սեյսմիկ տեղաշարժեր, եւ անորոշությունն անհանգստացնող է: Շատերը հետեւում են, թե ինչպես կզարգանա ստատուս քվոն ուկրաինական պատերազմի համատեքստում»,- ասում է Օրբելի կենտրոնի գիտաշխատող Մելիքյանը:

Փաշինյանի ստատուս քվոն էլ կարող է երկար չպահպանվել: 2021-ին՝ վերջին խորհրդարանական ընտրություններում նա հեշտությամբ հաղթեց՝ չնայած 2020-ի պատերազմում ռազմական պարտությանը: Բայց այս անգամ ամեն ինչ կարող է այլ կերպ զարգանալ:

«Մեզ համար հայկական Լեռնային Ղարաբաղի էջը փակված չէ,- ասում է ընդդիմադիր Հանրապետական կուսակցության անդամ Հայկ Մամիջանյանը, - Փաշինյանը արյուն ու տառապանք բերեց մեր երկրին... Նրա պատճառով Հայաստանը մնաց ամբողջովին մեկուսացված», - ընդգծում է նա:

Քանի որ ռուս-ուկրաինական պատերազմի վերջը չի երեւում, եւ Ռուսաստանն ու Արեւմուտքը դրանով են զբաղված, հայ պաշտոնյաները կանգնած են դժվար ընտրության առջեւ. հրաժարվել թե չհրաժարվել իրենց դավաճանած Ռուսաստանից՝ արեւմտյան դաշնակիցներից որեւէ հստակ հանձնառության նշան չունենալով:

Ճանապարհին մեկ այլ մարտահրավեր է կանգնած՝ Թուրքիան: Հայ պաշտոնյաները թուրք գործընկերների հետ խոսում են հարաբերությունները կարգավորելու մասին: Անկարան, սակայն, ցանկանում է, որ Երեւանը համաձայնության գա Բաքվի հետ՝ նախքան կհամաձայնի վերականգնել հարաբերությունները:

«Հայաստանի համար Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկությունը ոչ այնքան վերաբերում է Թուրքիային, որքան դեպի Արեւմուտք շրջվելուն»,- ասաց Կիրակոսյանը: Նրա կարծիքով՝ Երեւանն ընդունում է, որ Արեւմուտքի հետ ավելի սերտ կապերը կախված են Անկարայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից:

Բայց արդյո՞ք Արեւմուտքը պատրաստ է ընդունելու այս փոփոխությունը:

Ուկրաինական պատերազմին նախորդող տարիներին ԱՄՆ-ի ներգրավվածությունը Հարավային Կովկասում զգալիորեն թուլացավ, քանի որ միջազգային առաջնահերթությունները փոխվեցին, իսկ նախկին նախագահներ Բարաք Օբամայի եւ Դոնալդ Թրամփի վարչակազմերի օրոք ԱՄՆ ներգրավվածությունը արտասահմանում ընդհանուր առմամբ անկում ապրեց. միտում, որը շարունակվե մինչեւ 2018-ի Ջո Բայդենի վարչակազմը: Երբ Արեւմուտքը չկարողացավ կանխել 2022-ի փետրվարին Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումը Ուկրաինա, տարածաշրջանի բնակչությունը սկսեց կասկածանքով վերաբերվել Արեւմուտքի խոստումներին եւ երկյուղել սեփական անվտանգության համար: Հայերը գուցե եւ չեն վստահում Ռուսաստանին, բայց Արեւմուտքի հետ էլ մեծ հույսեր չեն կապում:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Читайте на 123ru.net

Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта

Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России

Ru24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Ru24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Ru24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Ru24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.

Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

«Швабе» познакомил гостей промышленной выставки в Ташкенте с инновационными продуктами и проектами

Количество вакансий с подработкой выросло на 42% перед майскими праздниками

Петербург планирует перенести опыт выставки "Россия" на региональный уровень

Ивановские проекты победили в Международном профессиональном конкурсе НОПРИЗ на лучший проект – 2023

Музыкальные новости

РОСГВАРДИЯ ОБЕСПЕЧИЛА ПРАВОПОРЯДОК ВО ВРЕМЯ ВО ВРЕМЯ ФУТБОЛЬНОГО МАТЧА «ЦСКА» - «СПАРТАК» В МОСКВЕ

Шапки женские на Wildberries — скидки от 398 руб. (на новые оттенки)

Сбер подарил Орлу умный фонтан

Расплата за расточительство! ФК «Оренбург» на домашнем поле уступил ФК «Динамо» (Москва) – 1:2

Новости России

Центр крови Подмосковья сообщил о работе в майские праздники

Проекты из Ленинградской области победили в Международном профессиональном конкурсе НОПРИЗ на лучший проект – 2023

Поселки для многодетных семей: найдет ли подмосковный опыт общероссийское продолжение?

Московского подростка заподозрили в пропаганде терроризма через Telegram

Экология в России и мире

Дом, милый дом: участки под строительство от компании Родные земли, цены, отзывы

Врач-гигиенист сети клиник «Мегастом» Ольга Жидких: как правильно ухаживать на полостью рта и зубов

По запросу Баку в Москве незаконно был задержан известный российский политолог Михаил Александров

Почему люди боятся обращаться к психиатру?

Спорт в России и мире

Потапова проиграла Фернандес во втором круге турнира WTA в Мадриде

«Был риск завершить борьбу еще в первом матче». В России оценили победу Рыбакиной в Штутгарте

Как Рыбакиной стать второй ракеткой мира: расклад от WTA

WTA озвучила Елене Рыбакиной условия для становления второй ракеткой мира

Moscow.media

ТСД SAOTRON RT-T50: высокопроизводительный терминал сбора данных промышленного класса

Неудержимые 2. Альянс (окончание)

Несколько дорог подтоплено в Абатском районе Тюменской области

Российские технологии защиты автомобилей от угона представили на выставке в Италии

Топ новостей на этот час

Rss.plus

Фейк по цене оригинала: в магазин петербургского инфоблогера Бриуса вновь нагрянули с обысками

«Швабе» познакомил гостей промышленной выставки в Ташкенте с инновационными продуктами и проектами

Ивановские проекты победили в Международном профессиональном конкурсе НОПРИЗ на лучший проект – 2023

Беспроводной сканер штрих-кодов Heroje S-H29W