Գյումրիի կենտրոնական շուկայի մասին տեղեկություններ քիչ են պահպանվել, փոխարենը հիշողություններն են շատ։ Հատկապես ավագ սերնդի մարդիկ հիշում են, թե ինչպես տատիկի կամ մայրիկի ձեռք բռնած գնացել են շուկա, օգնել ու ավելի շատ տեղում վաճառվող բարիքներից օգտվել։ Իսկ պապիկի կամ հայրիկի հետ միշտ գնացել են, որ արկղերով մթերքներ գնեն, միս ու տնական պատրաստած պանիր տանեն տուն։
Մարդկանց, համերի ու որոշ տաղավարներից կանչող բույրերի մասին մինչ այժմ էլ հիշում են ու պատմում։ Օրինակ, Բոլնիսի թթվի մասին այնպես են պատմում... Читать дальше...
Առանցքում դնելով գինեգործական պատմական կարասները՝ «Երեւանի Գինու Օրեր» փառատոնն այս տարի կներկայացնի Հայաստանի հազարամյա գինեգործության պատմությունը՝ մասնակիցներին հնարավորություն տալով մտովի տեղափոխվել գինու պատմության արմատներ, շփվել ավելի քան 85 գինեգործական ընկերության հետ՝ առերեսվելով հայկական գինու մշակույթի բազմազանությանը։
Արդեն 8-րդ անգամ անցկացվող փառատոնն այս տարի տեղի կունենա հունիսի 7-ից 9-ը՝ նոր բրենդինգով եւ նոր նարատիվով։
Մեդիամաքսի հետ զրույցում հնագետ Բորիս Գասպարյանը... Читать дальше...
Դրանում ներկայացված են Deep Purple-ի երգչի հազվագյուտ եւ անտիպ լուսանկարները, որոնք արվել են 1976-1983 թվականների ընթացքում:
240 էջանոց գրքում ներառված է ռոք երաժշտության մասին գրող անվանի լրագրող Ջոն Թաքերի ծավալուն հոդվածը:
Գիրքը հրատարակվելու է երկու ձեւաչափով:
Առաջինը կթողարկվի 500 օրինակով եւ կարժենա 70 դոլար:
Երկրորդը (50 օրինակ) լույս կտեսնի եզակի ոսպնյակային տպագրությամբ եւ կվաճառվի հատուկ ալյումինե պատյանով: Այս տարբերակի գինը կկազմի 430 դոլար:
Գիրքը կարելի է պատվիրել ապրիլի 24-ից սկսած... Читать дальше...
Classic Rock ամսագրի հերթական համարը նվիրված է բրիտանական հարդ ռոքի լեգենդներից մեկին՝ Deep Purple խմբին:
Queen, Black Sabbath, Kiss, Iron Maiden, Def Leppard, Bon Jovi խմբերի անդամները պատմել են Deep Purple իրենց ամենասիրելի երգերի մասին:
Black Sabbath-ի կիթառահար եւ հիմնադիր անդամ Թոնի Այոմին ասել է, որ ամենից շատ սիրում է Deep Purple-ի թվով չորրորդ՝ In Rock ալբոմը, որը թողարկվել էր 1971 թվականին:
«Այդ ալբոմում մեկ դասական երգ հետեւում է մյուսին, բայց Speed King-ը, իմ կարծիքով... Читать дальше...
Իրականության ու հորինվածքի միջակայքում ծնվում է գեղարվեստական պատումը։ Հերոսները՝ իրական, թե հնարովի, վկայակոչում են ժամանակը։ Մհեր Իսրայելյանի «Քաղցր սուտ կամ դառը գաթա» ժողովածուում ամփոփված են վերջին երեք տարում նրա գրած պատմվածքները։
Ժողովածուն լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը «XXI» մատենաշարով։
-«Ինչպես փրկել մեր բաժին ճիշտը»․ այսպես եք վերնագրել «Առաջաբանի փոխարեն» հատվածը։ Սա քաղաքակա՞ն հարցադրում է։
-Քաղաքականություն կա ամեն ինչում, որովհետեւ քաղաքականությունն ինքնին... Читать дальше...