Мы в Telegram
Добавить новость

М-12 "Восток" от Казани до Екатеринбурга должны открыть до конца года

Порядка 20 процентов от нормы осадков выпало в Москве ночью 10 июня

Вопрос вывода войск России не войдет в коммюнике конференции в Швейцарии

Минтруд подсчитал число неофициально работающих россиян



Новости сегодня

Новости от TheMoneytizer

Տուժածի ցուցմունքը վերածվեց մեղադրյալի հարցաքննության. 15 զինվորների մահվան գործը

15 զոհված զինծառայողների ծնողները ի սպառ չէին հավատում նրա խոսքերին․ «Ավելի լավ տղա կլինես, եթե ասես, որ իրականում այնտեղ չես եղել»

The post Տուժածի ցուցմունքը վերածվեց մեղադրյալի հարցաքննության. 15 զինվորների մահվան գործը first appeared on Epress.am.

Վարդենիսի (Ազատ գյուղ) զինվորական կացարանի հրդեհի գործով մայիսի 17-ի դատին ցուցմունք է տվել հրդեհից փրկված երկու տուժողներից մեկը՝ վարդենիցսի Ժիրայր Սահակյանը։ 

Տուժողի ցուցմունքը հինգ ժամվա ընթացքում նմանվեց մեղադրյալի հարցաքննության։ Դատախազները հարցուպատասխանի տոնայնությունը պատճառաբանում էին նրանով, որ փորձում են ստուգել ասածի հավաստիությունը։ 15 զոհված զինծառայողների ծնողները, որոնք երբեմն միջամտում էին դահլիճից, ի սպառ չէին հավատում նրա խոսքերին․ «Ավելի լավ տղա կլինես, եթե ասես, որ իրականում այնտեղ չես եղել»։ Հրդեհից ժամեր առաջ զինվորական կացարան էին եկել Ժիրայրի հայրն ու եղբայրները։ Ի տարբերություն մյուս փրկված զինվորի՝ նրա մարմնին լուրջ այրվածքներ չկային։ Ներկաներից շատերը մտածում էին, որ Սահակյանը հրդեհի ժամանակ դեպքի վայրում չի եղել, «անգիր արած տեքստ» է ասում, թաքցնում է հանգամանքները։ Դատախազների, փաստաբանի, պաշտպանների խաչաձև, հիմնականում՝ կրկնվող հարցերը նպատակ ունեին բռնացնել սուտը։ Նրա և հրդեհը վերապրած մյուս զինվորների ցուցմունքներում կային հակասություններ, որոնք հարցերի կրկնությունից չէին վերանում։ 

Տուժածին ուղղված հարցերը հանգում էին եզրակացությանը՝ նա փրկվել է, բայց չի փրկել այրվող ընկերներին։ «Որ տեսաք՝ երկու հոգի հրդեհը մարում են, ինչո՞ւ ձայն չտվեցիք, որ գան, միահամուռ ուժերով փորձեք», «եթե սրբիչը դրել եք ձեր երեսին, որ կարողանաք շնչեք, ինչու մյուսներին հնարավորություն չեղավ օգտվել նույն մեխանիզմից», – հարցնում էր դատախազը։ Նույն հարցերը հետագայում տալիս էին նաև տուժողների իրավահաջորդները և նրանց փաստաբանը։

Սահակյանը  չէր արդարանում, կրկնում էր «այն, ինչ հիշում եմ, այն, ինչ տեսել եմ», մի քանի անգամ ասաց, որ «խառնաշփոթ էր», «իրենք իմ ախպերներն են եղել», «չեմ կարող իմ ապրումները նկարագրել, ոչ էլ նկարագրելու է..»։ 

Հատվածներ Ժիրայր Սահակյանի ցուցմունքից. 

Կացարանի առօրյան 

Զինվորական կացարանի վերածված գյուղական տունը ուներ միջանցք, որտեղ կար հեռուստացույց և սեղան։ Մուտքի մոտ վառարան էր դրված։ Տղաներն այնտեղ նաև «եկեղեցի էին սարքել՝ սրբի նկարներով»։ Միջանցքը ննջարանից բաժանվում էր փայտյա դռներով, որոնք լավ չէին փակվում․ արանքում ռեզին էին դրել, որ ննջարանը տաք մնա։ Ննջարանում երեք շարքով երկհարկանի մահճակալներ էին։ Պատուհանները դրսից փակված էին մետաղյա ճաղերով։

Image4

Ձմեռը ջրի խողովակները սառում էին, ցերեկները հերթապահներն էին տաքացնում-բացում, որ ջուր հավաքեն, կամ ջուր էին բերում հարևան տներից։ Տան հատակը ու տանիքը փայտից էին, բալկոնը՝ հիմնականում փայտից, պատերը՝ քարից։ Չուլանում ունեին կրակմարիչ, որը չէր աշխատում։ Տուժողը չի հիշում, որ անվտանգության կանոնները վերադասները երբևէ պարզաբանած լինեն, «ուստավից» էլ տեղյակ չէր։

Վառարանը կոնկրետ պատասխանատու չուներ։ Սովորաբար, վառում էին հերթապահները, որոնք պիտի արթուն մնային գիշերը և կարող էին հետևել կրակին։ Որպես կպչան օգտագործում էին սոլյարկայի և թեփի խառնուրդ։ Այդ օրը սպա Եղիշե Հակոբյանը բենզին է օգտագործել որպես կպչան։   

Հրդեհի օրը 

Յոթի կողմերը բոլորը հավաքվել են տանը, Սերոժը բորշ է եփել: Ընթրիկից հետո Ժիրայրին այցելել է հայրը, որպեսզի տանի շորերը լվանալու. «Լվածքի մեքենան փչացել էր»։ Սուրճ են խմել ու գնացել։ Ներկա է եղել նաև Եղիշը (գլխավոր մեղադրյալ կապիտան Եղիշե Հակոբյանը)։ Հակոբյանը ընթացքում գնացել է արուժեյկի սենյակ՝ զինանոց, երևի հեռախոսով «կրակոցի» խաղալու։ Մյուսները զբաղվել են հիգիենայով։ Զինվորներից մի քանիսը առավոտյան պիտի գնային Երևան՝ ռազմական ոստիկանությունից էին կանչել։ Զորամասում հրդեհից առաջ ինչ-որ դեպք է պատահել։ Ժիրայրը ենթադրում է՝ տելեգրամով նարկոտիկ առնելու թեմայով։ Մի քանի օր առաջ սմարթֆոնները հավաքվել էին։ Հրամանատարությունը ասել էր, որ սրանից հետո պետք է ծառայեն ըստ կանոնագրքի։

Երեկոյան 9.30-ի կողմերը Արամը անվանականչ է արել, հետո բոլորով աղոթել են ու գնացել քնելու։ 

«Ես զարթնել եմ Ռադիկի ձայնից, որ լուսամուտը ջարդեց ու գոռաց՝ տղեք, զարթնե՛ք, պաժառ ա։ Թունդ խեղդող ծուխը լցված էր կազառման, աչքերս բացեցի՝ էդ կրակի բոցի լույսը քցեց կազարմա»։ 

Ժիրայրը վազել է դեպի դուռը ու այդտեղ դժվարացել է շնչել։ Մոտակա պատուհանն է փորձել ջարդել՝ չի ստացվել։ Վերադարձել է մահճակալի մոտ։ Բերանին դրել սրբիչը։ Դռան մոտ նկատել է երկու հոգու, ովքեր ծածկոցով փորձում էին կրակը մարել։ Մեկ մետրի վրա էլ չի նկատել՝ ովքեր են նրանք։ Այլ շարժ սենյակում չի նկատել։ Մոտեցել է մյուս պատուհանին և նկատել, որ դրսում գտնվողները ճաղերը ծռել են, Գարուշին քաշում են, որ հանեն։ Գարուշից հետո դրսի զինվորները հանել են նաև իրեն՝ պատուհանի ճաղերի արանքից։ Ձութ էր թափվում կռիշից։ Եղիշի ձեռը ոնց-որ թե երկաթ կար, փորձում էր ռեշոտկեքը ջարդել։ Ռադիկը փորձում էր ռեշոտկեն պոկեր։ Սողոմոնյան Արսենը փորձում էր շենքի ճաքած պատը քանդել։ Վաղինակն էլ Ուռալով խփել է պատին, որ փլի, հանի տղերքին։ Ներսում այդ պահին շարժ արդեն չի եղել։ Տղաներից մեկը փորձել է նույն պատուհանով դուրս գալ, մայկից բռնել են, որ քաշեն, բաց են թողել, ու նա էլ չի արձագանքել։

Դեպքից հետո ողջ մնացածներին տարել են հոսպիտալ, առավոտյան զինվորական համազգեստով մարդիկ են եկել՝ փոխգնդապետ ու գնդապետ։ Առաջին հարցաքննությունն այնտեղ է եղել։ 

Հակասությունները շատ են 

Զոհված զինծառայողների ծնողները դժգոհ են քննությունից։ Նրանք ստիպված են կարդալ գործի հարյուրավոր հատորները, հարցուփորձով վերարտադրել ննջասենյակի մակետը։ Ստիպված են հակասություններն ինքնուրույն ի մի բերել։ 

Ինչպե՞ս է ստացվել, որ ճաղերից առաջինը դուրս եկած Գարուշը լուրջ այրվածքներ ունի և պնդում է, որ կրակն արդեն ներթափանցել էր ննջասենյակ, իսկ Ժիրայրը, որը երկրորդն է դուրս եկել կացարանից, կազարմում կրակ չի տեսել և չի հասցրել այրվել։

Ինչո՞ւ են զինվորների ցուցմունքները ընթացքում փոխվել։

Ի՞նչ է եղել դեպքից առաջ։ Նրանք վառելիքի ապօրինի առքուվաճառքի, թմրանյութերի, դեպքին նախորդած վիճաբանությունների մասին տեղեկություններ ունեն, որոնք ողջ մնացածները չեն հաստատում։

Սրանք հարցերից ընդամենը մի քանիսն են։ Քննությունը համոզիչ պատասխաններ չի առաջարկում։ Պաշտպանության նախարարությունում բարդակ է, բարդակ է նաև քննչական կառույցներում։

Հայկի և Գոռի հայրերը պարբերաբար հարցեր էին հուշում բոլոր զոհվածներին ներկայացնող փաստաբան Նորայր Նորիկյանի ականջին։ Արամի պապիկը մատնանշում էր նախաքննական և դատավարական ցուցումքների հակասությունները։ 

Ծնողները նոր փորձաքննություններ էին առաջարկում (օրինակ՝ շունչը պահելու), պահանջում էին առերեսում կազմակերպել երկրորդ տուժողի՝ Գալուստ Սարգսյանի հետ դատական հաջորդ նիստին։ Դատավորն ասաց, որ ընթացակարգը առերեսումներ չի ճանաչում։ 

Դժգոհ էին նաև մեղադրյալ կողմի փաստաբանները։ Նրանցից մեկը՝ Վահագն Հակոբյանը  ընդմիջումներին միջանցքում ասում էր՝ տեղից հակադարձում էր՝ մեղավոր են ոչ թե իրենց պաշտպանյալները, այլ «բանակը բարդակ ա»։ Մեղադրյալների աթոռին առաջ 5 հոգի էր՝ կապիտան Եղիշե Հակոբյանը, որը փորձել է բենզինով թեժացնել վառարանի կրակը և անզգուշությամբ հրդեհ է հարուցել, և 4 սպաներ, որոնք պատասխանատու էին զինծառայության կազմակերպման համար։ Ըստ ծնողների, վերջերս մեղադրանք է առաջադրվել նաև օրվա հերթապահ ժամկետային զինծառայող Ռադիկին։

Տուժող Ժիրայր Սահակյանի հարցաքննությունը կշարունակվի հաջորդ դատին։ Դատավորն արգելեց նրան արտագնա աշխատանքների մեկնել Վորոնեժ։

Քանի որ նիստին այլ տեսանկարահանում չկար, քիչ անց կհրապարակենք մեր ունեցած բոլոր կադրերը (մոտ 4 ժամ) առանց մոնտաժելու։

The post Տուժածի ցուցմունքը վերածվեց մեղադրյալի հարցաքննության. 15 զինվորների մահվան գործը first appeared on Epress.am.

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

М-12 "Восток" от Казани до Екатеринбурга должны открыть до конца года

Стала известна программа фестиваля «СтарТуй»

Азербайджанцы устроили свадьбу со стрельбой в Балашихе

Жителей Зюзина приглашают на кинопоказ 12 июня

Музыкальные новости

Кубок дружбы народов стран БРИКС по футболу прошёл в Нижнем Новгороде

Захарова: армянам - нота, апшеронцам – «да»

Глава СК Бастрыкин пообещал защитить гаишника Гусева от диаспоры и МВД Новосибирска

Глава Банка России: "Рынку ЦФА нужна возможность покупки через одно окно"

Новости России

М-12 "Восток" от Казани до Екатеринбурга должны открыть до конца года

Азербайджанцы устроили свадьбу со стрельбой в Балашихе

Призовой фонд красноярской велогонки составил 337 000 рублей

Порядка 80 юных и взрослых яхтсменов соревновались в Бердском заливе

Экология в России и мире

Какие украшения чаще всего дарят на годовщину свадьбы: исследование «585*ЗОЛОТОЙ»

Создание и продвижение КАНАЛА, ГРУППЫ или ЧАТА в WhatsApp, Telegram, Там Там и других мессенджерах.

Захарова: армянам - нота, апшеронцам – «да»

«В девять лет я уже был очень любвеобильным». Актер Михаил Богдасаров вспомнил детство в шоу «Вкусно с Анфисой Чеховой» на ТВ-3  

Спорт в России и мире

Касаткина опустилась в рейтинге WTA, Андреева впервые вошла в топ-25

Мирра Андреева может стать новой Марией Шараповой

Калинская поддержала Синнера после поражения на "Ролан Гаррос"

Свёнтек сравнялась с Шараповой по победам на турнирах Большого шлема

Moscow.media

Вечерело...

В Шебекино подорвались на мине трое бойцов самообороны и оператор “России-24”

Любимый внедорожник россиян стал еще доступнее: известна цена

Торговые настольные электронные весы CAS PR-15P











Топ новостей на этот час

Rss.plus






Жителей Зюзина приглашают на кинопоказ 12 июня

Полицейские нашли килограмм амфетамина в квартире в Королеве

Порядка 80 юных и взрослых яхтсменов соревновались в Бердском заливе

Минтруд подсчитал число неофициально работающих россиян