Мы в Telegram
Добавить новость

В Подмосковье вспыхнул склад с пластиковыми трубами

«День добрых дел» провели сотрудники подмосковных ведомств

Москвич-именинник проткнул себе зад шампурами

Москвичам рассказали о коротком "апогее тепла"



Новости сегодня

Новости от TheMoneytizer

Տեղական ընտրությունները իշխանափոխության հույս են տալիս Թուրքիայում

Էրդողանականների առաջին մասշտաբային պարտությունը. Թուրքիայի խոշոր քաղաքները և շրջկենտրոնների մեծ մասը անցնում են «քեմալիստներին»

The post Տեղական ընտրությունները իշխանափոխության հույս են տալիս Թուրքիայում first appeared on Epress.am.

Վերջին 20 տարիների ընթացքում առաջին անգամ Թուրքիայի ընդդիմությունը հաղթել է հանրապետության բոլոր խոշոր քաղաքներում՝ Ստամբուլում, մայրաքաղաք Անկարայում, Իզմիրում, Անթալիայում, Ադանայում, Բուրսայում։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստովանել է՝ իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) չի կարողացել ցանկալի արդյունքների հասնել հանրապետությունում մարտի 31-ին կայացած մունիցիպալ ընտրություններում։ «Սա վերջը չէ, բայցև շրջադարձային պահ է մեզ համար», – ասել է Էրդողանը՝ ճանաչելով նախօրեին ավարտված քվեարկության արդյունքները։

Ընդհանուր առմամբ մունիցիպալ ընտրություններ են անցկացվել Թուրքիայի 81 շրջաններում։ Պաշտոնական տվյալների համաձայն, ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (ԺՀԿ)՝ քեմալիստները, մետրոպոլիաների ղեկավարների 30 պաշտոններից 15-ն է ստացել և հաղթել 21 շրջանային կենտրոններում։ Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հաղթել է 11 մետրոպոլիաներում և 12 շրջանային կենտրոններում։ Էրդողանի քաղաքական ուժի պարտությունը այս ընտրություններում էական նշանակություն ունի գալիք նախագահական պայքարի կոնտեքստում․ 2028-ին լրանում է նրա պաշտոնավարման վերջին ժամկետը, փոխարինող էլ չկա։ Թուրքիայում տնտեսական ճգնաժամ է, գնաճն ահագնանում է, լիրայի մասշտաբային արժեզրկումը՝ շարունակվում։

Ստամբուլը քաղաքից մեծ է

Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում վերընտրվել է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն։ Սա նրա պաշտոնավարման արդեն 2-րդ ժամկետն է։ 

Նախագահ Ռեջեփ Էրդողանի կուսակցությունն առաջին անգամ «կորցրել է» Ստամբուլը 2019-ին․ Իմամօղլուի հաղթանակից հետո Գերագույն ընտրական հանձնաժողովն այն ժամանակ չեղարկել էր ընտրությունների արդյունքները և վերաքվեարկություն նշանակել, որի արդյունքում ընդդիմության թեկնածուն կրկին հաղթել էր՝ ընդ որում, ավելի մեծ տարբերությամբ։

տե՛ս Նույնիսկ մեռելները չպետք է լքեն Ստամբուլը

Մարտի 31-ին կայացած քվերակության նախնական արդյունքների համաձայն, Իմամօղլուն հաղթել է քվեների 50․8 տոկոսով, իշխող կուսակցության թեկնածուն՝ շրջակա միջավայրի պաշտպանության և ուրբանիզացիայի նախկին նախարար Մուրատ Քուրումը, ստացել է քվեների 40 տոկոսը։ Ընդդիմությունն արդեն տոնում է հաղթանակը։

Ստամբուլը մեծ նշանակություն ունի Էրդողանի համար։ Նախընտրական քարոզարշավը կենտրոնացած էր առավելապես հենց այս քաղաքի վրա։

Ստամբուլը ոչ միայն Էրդողանի ծննդավայրն է, այլև նրա քաղաքական կարիերայի պատմական հենքը։ Քասիմփաշա թաղը, որը մտնում է ստամբուլյան Բեյօղլու շրջանի մեջ, բնակեցված է մեծամասամբ բանվոր դասակարգի ներկայացուցիչներով, այստեղ է անցել Էրդողանի ողջ մանկությունն ու պատանեկությունը, այստեղից է սկսվել նաև նրա քաղաքական վերելքը։ Թուրքական ամենախոշոր քաղաքի ղեկավարի պաշտոնը ճանապարհ էր հարթում դեպի հանրապետական կառավարում՝ քաղաքապետ դառնալուց հետո Էրդողանը դարձավ վարչապետ, ավելի ուշ՝ նաև նախագահ։ Նրա և նրա թիմակիցների 25-ամյա իշխանությունն այստեղ ընդհատվեց 2019 թվականին։ 

«Էրդողանի անձը նույնացվում է հենց Ստամբուլի հետ, – ընտրություններից առաջ BBC-ի հետ զրույցում ասում էր Իհսան Աքթաշը, Ստամբուլի Մեդիպոլ համալսարանի հաղորդակցության բաժնի ներկայացուցիչն ու Genar քաղաքական հետազոտությունների կենտրոնի հիմնադիրը․ – Ստամբուլը նրա տունն է։ 2019 թվականի պարտությունը [որը կրկնվեց նաև երեկ – խմբ․] նրա համար իսկապես ողբերգական էր»։

Ու թեև Էրդողանին հաջողվեց վերարտադրվել 2023 թվականի նախագահական ընտրություններում (երեք խոշոր քաղաքները՝ Ստամբուլը, Անկարան և Իզմիրը, այդ ընտրություններում էլ էին նախապատվությունը տվել ընդդիմությանը), երեկվա մունիցիպալ ընտրությունների արդյունքները լուրջ ահազանգ են նրա կուսակցության համար․ եթե առաջիկա 4 տարիների ընթացքում իշխող «Արդարություն և զարգացումը» էական ձեռքբերումներ չկուտակի, 2028-ին վերընտրվելը բարդ է լինելու։

տե՛ս Քեմալական ալևին և Էրդողանի բռունցքը 

«Թեև ընդդիմությունը [չնչին տարբերությամբ] պարտվեց անցած տարվա նախագահական ընտրություններում, մեծ կապ կա ստամբուլյան հաղթանակի և համաթուրքական հաղթանակի միջև», – ասում է Ստամբուլի Իշիք համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Սեդա Դեմիրալպը։ 

տե՛ս Հայաստանցի դիտորդը թուրքական ընտրություններում 

Մեգապոլիսի բնակչությունը գերազանցում է 16 միլիոնը․ 85 միլիոնանոց երկրի մեկ հինգերորդը հենց այստեղ է ապրում։ Քաղաքի ընտրազանգվածը տարաշերտ է՝ թե՛ քաղաքական, թե՛ էթնիկ և կրոնական, թե՛ տնտեսական առումով։ Բնակչության զգալի մասը խորը արմատներով կապված է երկրի այլ մարզերի հետ։ Ստամբուլը շատերի համար Թուրքիայի փոքր մոդելն է, խտացված պատկերը։ Բացի այդ՝ սա երկրի տնտեսական կենտրոնն է, որը հսկայական ներդրում ունի ընդհանուր ՀՆԱ-ում։ Վերահսկողությունը Ստամբուլի նկատմամբ ենթադրում է վերահսկողություն Թուրքիայի տնտեսական շրջանառության մի զգալի մասի նկատմամբ։ «Եթե ձեզ աջակցում է Ստամբուլը, դուք ազգային քաղաքականության դերակատար եք», – բացատրում է Իհսան Աքթաշը։

Election banners of Istanbul's mayor Ekrem Imamoglu, President Tayyip Erdogan and Murat Kurum hang along a street ahead of the local elections in Istanbul
Էքրեմ Իմամօղլուի, Ռեջեփ Էրդողանի և Մուրատ Քուրումի նախընտրական բաներները, մարտի 28, 2024 / REUTERS/Umit Bektas

Ի սկզբանե էլ պարզ էր, որ մրցակցությունն այստեղ էրդողանական տեխնոկրատ Մուրատ Քուրումի և Իմամօղլուի միջև չէ լինելու, այլ՝ Էրդողանի և ընդդիմության։ Դիմելով հարյուր հազարավոր աջակիցներին, որոնք հավաքվել էին Ստամբուլում մարտի 24-ին, Էրդողանը ասում էր՝ «Քաղաքը վերադառնալու է իր իսկական տիրոջը», և կոչ էր անում «աշխատել գիշեր-ցերեկ», «զանգել Ստամբուլում ապրող բոլոր բարեկամներին և խնդրել նրանց քվեարկել ԱԶԿ-ի օգտին»։

«Մուրատ Քուրոմը ասոցացվում է ԱԶԿ-ի կուսակցական, ոչ թե իր սեփական բրենդի հետ։ Իմամօղլուի դեպքում ճիշտ հակառակն է», – բացատրում է Դեմիրալպը։

71-ամյա Էրդողանը նախկինում բազմիցս է ասել, որ սա իր նախագահության վերջին (արդեն երրորդ) ժամկետն է։ 2028-ին առաջադրվելու իրավունք նա չունի։ Թե ով է նրան փոխարինելու՝ մինչև հիմա էլ պարզ չէ։

«Չափազանց բարդ է ասել, թե ով կարող է դառնալ նրա կուսակցության նոր առաջնորդը, – ասում է Աքթաշը․ – Էրդողանը խարիզմատիկ և ուժեղ լիդեր է, երբ հարցումներ ենք անում, մարդիկ չեն կարողանում որևէ անուն նշել, մտաբերել մարդու, ով կարող է փոխարինել նրան։ Սա շատ մեծ մարտահրավեր է նրա կուսակցության համար»։

Էրդողանի ընդդիմախոսները վստահ չեն, որ նա չի առաջադրվի նաև գալիք ընտրություններում, կարծում են՝ անփոփոխ նախագահը կարող է հերթական Սահմանադրական բարեփոխումները նախաձեռնել և վերընտրվելու նոր լծակներ գտնել։ Բայց պարտությունը երեկվա ՏԻՄ ընտրություններում բավականին մասշտաբային էր՝ Էրդողանը, ի վերջո, կորցրել է ոչ միայն Ստամբուլը, այլև երկրի գրեթե բոլոր խոշոր քաղաքները, մետրոպոլիաների մեծ մասը, ինչը հարցադրել է կանխատեսվող այս հեռանկարի իրագործելիությունը։

000_33GF4GW
Ռեջեփ Էրդողանը և նրա կինը՝ Էմինե Էրդողանը քվեարկության ժամանակ/ AFP/ Murad Sezer

Այս կոնտեքստից արդեն պարզ է՝ խոշոր ուրբան կենտրոններում մունիցիպալ ընտրությունների առանցքը քաղաքային խնդիրները չէին, այլ հանրապետաան նշանակության պրոբլեմները, նախևառաջ՝ գնաճը, ազգային տարադրամի անկումը, որը հարվածել է քաղաքային միջին խավի և աղքատների գրպանին։ Սա Էրդողանի թույլ տեղն էր նաև անցած նախագահական ընտրություններում։

տե՛ս Մուսուլման հայերը, Թռամփի պես հիմարը, Նիկոլի մեղքը, Էրդողանի ոճը

Եթե 2019-ի ՏԻՄ-երին ընդդիմությունը համեմատաբար միասնական էր և հանդես էր գալիս դաշինքով, երեկվա ընտրություններում ընդդիմադիր բլոկն ավելի մասնատված էր։ Փորձագետները սա գնահատում էին որպես մի բան, որ մեծացնում է հաղթանակ տոնելու՝ էրդողանականների շանսերը։ Արդյունքների հրապարակումը ցույց տվեց, որ թեև կուսակցությունները դաշինքի չէին գնացել, նրանց էլեկտորատը հանդես էր եկել համեմատաբար միասնական ճակատով՝ շատ դեպքերում նախապատվություն տալով հենց Ժողովրդահանրապետական կուսակցության (քեմալականներ) թեկնածուներին՝ նրանց, ովքեր իշխանականներին հաղթելու առավել մեծ շանսեր ունեին։

Ընդդիմադիր առաջնորդների բազմության մեջ, ամեն դեպքում, ամենամեծ քաղաքական կապիտալը հենց Ստամբուլի վերընտրված քաղաքապետն ունի․ 53-ամյա Էքրեմ Իմամօղլուն նախկին ձեռներեց է, ժամանակին ղեկավարել է ստամբուլյան Բեյլիքդյուզյու թաղամասը, որը մեծամասամբ բնակեցված է միջին խաղի ներկայացուցիչներով։ Ի հակադրությություն Էրդողանի՝ աշխարհիկ հանրապետության և նոր ազգայնական մոդելի մուլտիկուլտուրալիզմի կողմնակից է։ Նրան աջակցում է ոչ միայն պոլսահայերի զգալի մասը, այլ մեծաթիվ քրդեր։

BB1kPtcz
Էքրեմ Իմամօղլուն և նրա կինը՝ Դիլեք Իմամօղլուն, քվեարկության ժամանակ, 31 մարդ, 2024/ REUTERS/ Murad Sezer

Իմամօղլուն առաջինն էր, ում հաջողվեց տասնամյակներ անց հաղթել Էրդողանին։ 2023-ի նախագահական ընտրությունների ժամանակ միասնական ընդդիմությանը քննադատում էին Քեմալ Քըլըչդարօղլուի թեկնածությունը առաջադրելու համար․ ընդդիմադիր մամուլը գրում էր, որ Իմամօղլուի շանսերն անհամեմատ ավելի մեծ կարող էին լինել։ Այս դեբատների ֆոնին Թուրքիայի դատաիրավական համակարգը տարօրինակ քրեական գործեր էր կարում քաղաքապետի վրա՝ փորձելով նրան դուրս թողնել հնարավոր ընտրական մրցավազքից։

Ստամբուլի քաղաքապետի պաշտոնում Իմամօղլուի երկրորդ հաղթանակը, քաղաքական մեկնաբանների խոսքով, ճանապարհ է հարթում դեպի 2028-ի նախագահական ընտրություններ։ Ինքը՝ քաղաքապետը, առաջադրվելու պլանների մասին դեռ չի խոսում, այլ նախընտրում է կենտրոնանալ քաղաքի խնդիրների՝ վթարային բնակֆոնդի, որը աղետալի դեր կարող է խաղալ հնարավոր երկրաշարժի դեպքում, տրանսպորտային ցանցի զարգացման և սոցիալական ծրագրերի վրա։

«Զինված բախում»

Երեկվա քվեարկության ընթացքում Թուրքիայի հարավ-արևելյան գյուղերից մեկում, որը բնակեցված է մեծամասամբ քրդերով, զինված բախում է տեղի ունեցել․ մեկ հոգի զոհվել է, 12-ը վիրավորվել։ Հոսպիտալիզացվածներից երկուսի վիճակը բժիշկները ծայրահեղ ծանր են գնահատում։

Կրակոցները Դիարբեքիր նահանգնի Ահաքլիդեր գյուղի ընտրատեղամասի մոտ են հնչել։ Քվեարկողների միջև լեզվակռիվը ավարտվել է զինված բախմամբ, սպանվել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) ընտրատեղամասային հանձնաժողովի անդամը։

«Քվեարկության ընթացքն անցել է առանց խնդիրների, բացառությամբ մի քանի միջադեպերը», – ամփոփելով մարտի 31-ի ընտրությունները, ավելի ուշ հայտարարել է Թուրքիայի Գերագույն ընտրական հանձնաժողովի ղեկավար Ահմեդ Յեները։

The post Տեղական ընտրությունները իշխանափոխության հույս են տալիս Թուրքիայում first appeared on Epress.am.

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

ДВЗЯИ: Россия по-прежнему привержена мораторию на проведение ядерных испытаний

Преследовал и угрожал: появились подробности нападения на женщину в ТЦ в Москве

В Москве выпустили тематические карты «Тройка» в честь марафона «ЗаБег.РФ»

РИА «Новости»: матери погибшего в «Крокусе» инвалида направят выплату

Музыкальные новости

Овчинников: «Зенит» психологически не готов драться за титул РПЛ

Якубко: в декабре все опять будут плеваться от календаря РПЛ, но это легко можно исправить

Киркоров потратил 200 млн рублей на ремонт и золотые унитазы

Дугин в интервью Такеру Карлсону: "Путин — это традиционный лидер"

Новости России

В подмосковном Королеве произошел пожар в промзоне

В Москве выпустили тематические карты «Тройка» в честь марафона «ЗаБег.РФ»

Москвичам рассказали, как на ВДНХ отметят Праздник Весны и Труда

«112»: у Дениса Майданова случился отек Квинке по пути на конкурс «Я горжусь»

Экология в России и мире

Президент России Владимир Путин подтвердил проведение XVI Международного военно-музыкального фестиваля «Спасская башня»

Оформить медицинскую книжку

Куда поехать на майские праздники в России: топ-7 направлений

ЗЕЛЕНЬ для здоровья мужчин и женщин: советы аюрведы

Спорт в России и мире

Названы победительницы матчей Рыбакиной и Путинцевой за четвертьфинал турнира в Мадриде

Елена Рыбакина выступила с критикой в адрес WTA

«Рублев отдохнул психологически и в Мадриде показывает качественный теннис» — Тарпищев

Рублёв: быстрая победа над Грикспором связана с тем, что хотел быстрее уйти с корта

Moscow.media

"Банда четырех" против демократии

Военные следователи провели в Судаке проверку лиц, не вставших на воинский учет

Шапки женские вязаные на Wildberries, 2024 — новый цвет от 392 руб. (модель 466)

Музеи Твери. Лисичкины сказки











Топ новостей на этот час

Rss.plus






Дреды вместо лаптей: почему сериал «Джентльмен в Москве» бьет мимо цели

Смертоносная лихорадка Западного Нила: симптомы и кто в группе риска

Преследовал и угрожал: появились подробности нападения на женщину в ТЦ в Москве

Мизулина заявила, что флаг России на концерте Hofmannita был лишним