Հունվարի 9-ի լուսադեմին ինքնաձիգից արձակված կրակահերթից մահացու վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Կարեն Կարապետյան
The post Նախնական վարկածով պայմանագրայինին սպանել է ժամկետայինը first appeared on Epress.am.Քննչականի նախնական վարկածի համաձայն՝ պայմանագրային զինծառայող Կարեն Կարապետյանին սպանել է նրա ժամկետային համածառայակիցը։ Դեպքը տեղի է ունեցել Վարդենիսի մարտական դիրքերից մեկում՝ լուսադեմին։
«ՊՆ ՌՈ Վարդենիսի բաժնից հաղորդում է ստացվել, որ հունվարի 9-ին՝ ժամը 06:20-ի սահմաններում, ․․․ինքնաձիգից արձակված կրակահերթից մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, մարտական դիրքի պատասխանատու Կ․Կ․-ն [Կարեն Արայիկի Կարապետյանը – խմբ․]։
Նախնական տվյալներով՝ հրազենային վիրավորումը հասցվել է մարտական հերթապահության մեջ գտնվող ժամկետային զինծառայողի կողմից», – գրել է Քննչական կոմիտեն։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն)։ Ձևավորվել է քննչական խումբ։
Անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ժամկետային զինծառայողը ձերբակալվել է։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։ Նախաքննությունը շարունակվում է:
Սպանված սպան՝ Կարեն Արայիկի Կարապետյանը, Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքից էր։ Համայնապետի խոսքով՝ 23-ամյա Կարենն ուներ մեկ կրտսեր եղբայր, «ինստիտուտն ավարտելուց հետո անցել էր ծառայության»։
The post Նախնական վարկածով պայմանագրայինին սպանել է ժամկետայինը first appeared on Epress.am.