Սիրիացին ցանկացել է նժույգ նվիրել Պուտինին և դրանով Դամասկոսից ուղևորվել է Մոսկվա (տեսանյութ)
Ադնան Ազամ անունով սիրիացին, որը Դամասկոսից Մոսկվա է ուղևորվել «Սիրիայի աստղ» անունով արաբական նժույգով, ժամանել է Դոնի Ռոստով:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, ճանապարհորդության մեկնարկը տրվել է Դամասկոսում ապրիլի 19: Ազամը ծրագրում է Մոկսվա ժամանել հունվարի կեսերին: Նրա ուղևորությունը, որն անցնում է «Խաղաղություն Սիրիայում՝ Ռուսաստանի շնորհիվ» խորագրով, ստացել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի աջակցությունը:
Իսկ արաբական ձին սիրիացին մտադիր է նվիրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
Ազամն արդեն հաղթահարել է ավելի քան 6000 կմ, եղել է Իրաքում, Իրանում և Ադրբեջանում: Ռուսաստանում նա այցելել է Դաղստանում, Չեչնիայում, Ստավրոպոլում, Ռոստովի մարզում: