Դաղստանում կամուրջ է փլվել՝ կայանած մեքենաներով (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Դաղստանի Հանրապետության գյուղերից մեկում ինքնաշեն կամուրջ է փլվել: Այս մասին տեղեկանում ենք հանրապետության Ներքին գործերի նախարարության ինստագրամյան էջից:
Դեպքը տեղի է ունեցել վաղ առավոտյան՝ տեղի ժամանակով 07:00-ի սահմաններում: Փլուզման պատճառը, ամենայն հավանականությամբ, կամրջի վրա կայանված 4 մեքենաների ծանրությունն է եղել:
Ոստիկանության տվյալներով՝ կամրջի վրա կայանված մեքենաների վարորդները փլուզման պահին տեղի մզկիթում են գտնվել: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել:
«Փլուզման պատճառներից մեկը կարող էր նաև կամրջի խարխլությունը լինել: Դեպքի վայրում մեքենաների տարհանման ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում»,- հավելել են ոստիկանությունից: