Երկուշաբթի երեկոյան Բրյուսելի կենտրոնում անցորդների ուղղությամբ կրակ բացած անձը տեսագրություն է հրապարակել՝ հայտարարելով, որ «Իսլամական պետություն» խմբավորման անդամ է և պատրաստ է սպանել ու մահանալ, հայտնում է Sudinfo-ն։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Բրյուսելում հրաձգության հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել, մի քանիսը վիրավորվել։ Զոհերը Շվեդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուներն էին, նրանք հավաքականի համազգեստով են եղել։ Ենթադրվում է, որ նրանք Շվեդիայի քաղաքացիներ են եղել։
Ոստիկանության տվյալներով՝ հարձակվող դեպքի վայր է ժամանել մոպեդով, նրա հագին նարնջագույն բաճկոն է եղել։ Հնարավոր է՝ տղամարդը կրակ է բացել Կալաշնիկովի ինքնաձիգից։
Հրաձգության պահին հանցագործը բղավել է «Ալլահ աքբար», իսկ հարձակումից հետո փախուստի է դիմել։ Այս պահին ոստիկանությունը շարունակում է որոնումները։
Տեսանյութը՝ Tert.am-ի թելեգրամյան ալիքում։