Լրագրողների միջազգային ֆեդերացիան (IFJ) հրապարակել է սպանված լրագրողների և լրատվամիջոցների աշխատակիցների վերաբերյալ 33-րդ զեկույցը։ Մասնավորապես նշվում է, որ 2023-ին սպանվել է 129 լրագրող, իսկ ձերբակալված լրագրողների թիվը հասել է 427-ի։ Ըստ զեկույցի՝ լրագրողների 70%-ը սպանվել է Գազայում։