Օգոստոսի 20-ին Քաջարանում հանդիսավորությամբ նշվեց քաղաքի հիմնադրման 65-րդ տարեդարձը։ Տոնակատարության միջոցառումների հագեցած ծրագրի ընթացքում նաեւ պուրակներ եւ խաղահրապարակներ բացվեցին։ Քաջարանի Շիրվանզադեի փողոցի խաղահրապարակի ժապավենը կտրելուց հետո Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Ռոման Խուդոլին իրենց ուժերը փորձեցին ֆուտբոլի 11