Ռուսաստանի Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած ռազմամթերքից մաքրել են 414,6 հա տարածք, 160,3 կմ ճանապարհ, 617 շենք, այդ թվում՝ 22-ը՝ սոցիալապես նշանակալի օբյեկտ, հայտնաբերվել են վնասազերծվել է 18 925 չպայթած առարկա, հայտնում է ՌԴ ՊՆ-ն: «Ապահովվում է քաղաքացիների վերադարձն իրենց մշտական բնակության վայր, տրամադրվում է հումանիտար օգնություն, վերականգնվում …
The post Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները վնասազերծել են շուրջ 19 000 պայթյունավտանգ առարկա appeared first on ԳԱԼԱ.
Ռուսաստանի Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած ռազմամթերքից մաքրել են 414,6 հա տարածք, 160,3 կմ ճանապարհ, 617 շենք, այդ թվում՝ 22-ը՝ սոցիալապես նշանակալի օբյեկտ, հայտնաբերվել են վնասազերծվել է 18 925 չպայթած առարկա, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Ապահովվում է քաղաքացիների վերադարձն իրենց մշտական բնակության վայր, տրամադրվում է հումանիտար օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքային օբյեկտները:
Մեկ օրում ռուս խաղաղապահներն ապահովել են ՀՀ տարածքից դեպի Լեռնային Ղարաբաղ 99 փախստականի անվտանգ վերադարձը: 2020 թվականի նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղում մշտական բնակության վայր է վերադարձել 47 287 մարդ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած ռազմամթերքից մաքրել են 414,6 հա տարածք, 160,3 կմ ճանապարհ, 617 շենք, այդ թվում՝ 22-ը՝ սոցիալապես նշանակալի օբյեկտ, հայտնաբերվել են վնասազերծվել է 18 925 չպայթած առարկա:
Վանք բնակավայրում ռուս շարժական բժշկական բրիգադի կողմից ամբուլատոր-պոլիկլինիկական օգնություն է ցուցաբերվել 12 տեղի բնակչի: Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղում ռուս ռազմական բժիշկներն օգնություն են ցուցաբերել 1 091 բնակչի, այդ թվում՝ 135 երեխայի:
Ռուս խաղաղապահները Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի եւ Լեռնային Ղարաբաղի ԱԻՆ-ի հետ միասին շարունակում են ռազմական գործողությունների հետեւանքով զոհվածների մարմինների որոնողական աշխատանքները:
«Թեժ գծի» աշխատանքի ամբողջ ընթացքում ստացվել է 562 դիմում անհայտ կորածների մասին տեղեկատվության առնչությամբ:
The post Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները վնասազերծել են շուրջ 19 000 պայթյունավտանգ առարկա appeared first on ԳԱԼԱ.