«Փաստ» թերթը գրում է. «Չինական Շենժեն քաղաքն այս օրերին դառնում է համաշխարհային պատմության վճռորոշ հասցե. այնտեղ սկսվել են ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդներ Դոնալդ Թրամփի, Վլադիմիր Պուտինի ու Սի Ծինփինի հանդիպումները: Միջազգային մամուլը Շենժենն արդեն իսկ «Յալթա-2» է անվանում ու զուգահեռներ տանում 1945 թվականի Մեծ եռյակի պատմական հանդիպման հետ: Քաղաքագիտական շրջանակներում նշվում է, որ եթե 81-ամյա վաղեմության Յալթայի հանդիպումը գործող աշխարհակարգի ծնունդն էր, որն այսօր փլուզվել է, ապա Շենժենի գագաթնաժողովը կարող է դնել նոր՝ բազմաբևեռ աշխարհի հիմքը՝...