Իրանն ԱՄՆ-ին մեղադրում է հրադադարը խախտելու համար, Թրամփը՝ սպառնում վերացնել Իրանը երկրի երեսից
Հորմուզը վերաբացելու գործողություններով ԱՄՆ-ն կրկին ներքաշվում է ճահճում, զգուշացրել է Իրանի արտգործնախարարը նեղուցում Իրանի և ԱՄՆ-ի միջև երեկ տեղի ունեցած բախումից հետո: Աբբաս Արաղչին նշել է, որ Հորմուզի իրադարձություններից ակնհայտ է դառնում՝ հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով: Իսկ ջրային ուղին բացելու՝ ԱՄՆ «Ազատություն» նախագիծը տանում է փակուղի, նշել է նա:
«Մինչ բանակցություններում առաջընթաց է գրանցվում Պակիստանի բարեհամբույր ջանքերի շնորհիվ, ԱՄՆ-ն պետք է զգույշ լինի,...