Բաղդադում ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ 3 հրթիռ է ընկել
Բաղդադի «կանաչ գոտում»՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ 3 հրթիռ է ընկել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում տալով Իրաքի անվտանգության համակարգի աղբյուրներին:
Լրատվական գործակալության զրուցակիցը նշել է, որ դիվանագիտական ներկայացուցչությունից օդային ահազանգ է լսվում:
Տուժածների կամ փլուզումների մասին տեղեկություններ դեռևս չկան:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրաքի մայրաքաղաք Բաղդադում հարյուրավոր շիա մուսուլմաններ հարձակվել են ԱՄՆ դեսպանատան վրա՝ արձակելով կրակոցներ: Հարձակումը տեղի ունեցել ԱՄՆ օդուժի կողմից «Քաթաեբ Հեզբոլլահ» շարժման օբյեկտներին հարվածելուց և 25 մարդ սպանելուն ի պատասխան: