Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ընկույզի միջնապատի օգտակար հատկությունները

Պարզվում է՝ ընկույզի բարակ միջնապատը համարվում է բազմաթիվ հիվանդությունների դեմ միջոց: Առաջին հերթին այն հիանալի միջոց է օրգանիզմում յոդի պակասը լրացնելու համար:

Ինչպես ցույց են տվել մասնագետների հետազոտությունները, օրգանիզմում յոդի պակասը կարող է առաջացնել շատ հիվանդություններ, այդ թվում նաեւ վահանաձեւ գեղձի խանգարումներ, մաստոպաթիա, միոմա, շագանակագեղձի ադենոմա: Երբեմն յոդի պակասից նկատվում է ընդհանուր թուլություն, մատների դող, դյուրագրգռվածություն, մոռացկոտություն, բարձր զարկերակային ճնշում: Այն բավականին տարածված վիճակ է տարեցների, հղի եւ կերակրող կանանց մոտ, ինչպես նաեւ նրանց մոտ, ովքեր երկար ժամանակ անցկացնում են համակարգչի դիմաց:

Յոդի պակասն այդքան էլ դժվար չէ բացահայտել: Բավարար է ուսին յոդով գծեր քաշել: Եթե առավոտյան այն հազիվ է նկատելի կամ նկատելի չէ, ուրեմն օրգանիզմում յոդի պակասություն կա: Այս իրավիճակում կօգնեն ընկույզի միջնապատերի բուժիչ հատկությունները:

Անհրաժեշտ է կես բաժակ ընկույզի միջնապատ: Այն լցնել կաթսայի մեջ, ավելացնել 2 բաժակ ջուր եւ հասցնել եռման աստիճանի:  Ստացված թուրմը քամել եւ խմել մեկ կում օրական երեք անգամ ուտելուց առաջ:

Նշված թուրմի օգտագործման տեւողությունը 1-ից 4 շաբաթ է, մինչեւ այն պահը, երբ մաշկին քսած յոդն այլեւս չներծծվի: Արդյունքում լավանում է ինքնազգացողությունը, վերականգնվում հոգեկան հավասարակշռությունը, կարգավորվում է նյութափոխանակությունը:

Ընկույզի միջնապատերը կօգնեն նաեւ ազատվել  կոնյուկտիվիտից: Դրա համար անհրաժեշտ է միջնապատերն աղալ սրճաղացով: Ստացված փոշուց կես բաժակին ավելացնել մեկ ու կես բաժակ սառը ջուր, հասցնել եռման աստիճանի, թողնել մարմանդ կրակին 20 րոպե: Այնուհետեւ քամել թանզիֆով: Արդյունքում կստացվի կես բաժակ մուգ շագանակագույն հեղուկ, որը պետք է թրջել բամբակով եւ դնել թարթիչներին մի քանի րոպե:

Միջնապատի եւ սպիրտի խառնուրդն օգտագործում են բազմաթիվ հիվանդությունների բուժման համար:

Վահանաձեւ գեղձի, աղեստամոքսային տրակտի, հոդերի հիվանդությունների, հիպերտոնիայի ժամանակ խորհուրդ է տրվում մեկուկես լիտրանոց շշի մեջ կիսով չափ լցնել ընկույզի միջնապատերը, ջուր ավելացնել եւ թողնել 2-3 շաբաթ: Այնուհետեւ քամել եւ խմել մեկ ճաշի գդալ ուտելուց առաջ:

Ընկույզի միջնապատերն օգտակար են նաեւ շաքարային դիաբետի համար: Այս հիվանդության դեմ պայքարելու համար 2 ճաշի գդալ ընկույզի միջնապատին ավելացնել այնքան ջուր, որ այն ամբողջությամբ ծածկվի: Թողնել թրմվի մեկ շաբաթ: Ստացված թուրմը խմել ամեն օր 5-6 կաթիլ՝ նախապես այն լուծելով երկու գդալ ջրում: Բուժման ընթացքը 3 շաբաթից մինչեւ 3 ամիս է:

Ընկույզի միջնապատերի թուրմը շատ օգտակար է նաեւ ռադիկուլիտի եւ հոդացավերի համար: Ժողովրդական բժշկությունը խորհուրդ է տալիս խմել ընկույզի միջնապատերի թուրմը ստամոքսի խանգարման, գլխացավի, նյարդային խանգարումների, անքնության դեպքերում եւ հիշողության կարգավորման համար:

Աղբյուր՝ kastory.ru

 

 

The post Ընկույզի միջնապատի օգտակար հատկությունները appeared first on ԳԱԼԱ.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus