Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

16-ամյա պատանին քրոջ հետ կապված հարցեր պարզելիս դանակահարել է 35-ամյա տղամարդու. նրան մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում ավարտվել է անչափահասի կողմից Գորիս համայնքի 35-ամյա բնակչի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019 թվականի մայիսի 15-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, Սյունիքի մարզի անչափահաս բնակիչը՝ ծնված 2003 թվականին, քրոջ հետ կապված հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու համար, կանգնեցրել է Գորիսի բնակիչ, 1986թ. ծնված տղամարդու կողմից վարած ավտոմեքենան, ապա նստել ավտոմեքենայի դիմացի ուղևորի նստատեղին և նրա հետ խոսակցություն ունենալու ընթացքում իր մոտ գտնվող սուր կտրող-ծակող գործիքով դիտավորությամբ երկու անգամ հարվածել վերջինիս՝ պատճառելով ձախ նախաբազկի վերին երրորդականի առաջադրսային մակերեսի կտրած-ծակած վերքի, կրծքավանդակի առաջային պատի կտրած-ծակած՝ որովայնի խոռոչ թափանցող և իր ընթացքով աջ ստոծանու և լյարդի աջ բլթի վնասումով, կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Սյունիքի մարզի՝ 2003թ. ծնված բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է հսկողության հանձնելը:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus