Ազատան համայնքը կարկուտից մեծ վնասներ է կրել
Օգոստոսի 8-ի երեկոյան Շիրակի մարզի Ազատան համայնքում տեղացած ուժեղ կարկուտը զգալի վնաս է հասցրել կարտոֆիլի ցանքատարածություններին, բնակելի տներին: Տիկին Դոլարեսը հավաքել ու սառնարանում պահել էր տեղացած կարկուտի հատիկները, որ չհավատացողներին ցույց տա, թե ինչ մեծության են եղել: Ասում է՝ 70 տարեկան է, սակայն նման կարկուտ երբեք չի տեսել։ Ազատանի համայնքապետ Վարդան Իկիլիկյանն էլ ասում է, որ նույնիսկ մարդիկ են տուժել կարկուտից: Գյուղապետը մեզ ուղեկցեց դաշտեր: Չորացած ցեխի մեջ դեռ պահպանվել էին տեղացած կարկուտի խոշոր հատիկների հետքերը... Читать дальше...