Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ազատան համայնքը կարկուտից մեծ վնասներ է կրել

Օգոստոսի 8-ի երեկոյան Շիրակի մարզի Ազատան համայնքում տեղացած ուժեղ կարկուտը զգալի վնաս է հասցրել կարտոֆիլի ցանքատարածություններին, բնակելի տներին:


Տիկին Դոլարեսը հավաքել ու սառնարանում պահել էր տեղացած կարկուտի հատիկները, որ չհավատացողներին ցույց տա, թե ինչ մեծության են եղել: Ասում է՝ 70 տարեկան է, սակայն նման կարկուտ երբեք չի տեսել։ Ազատանի համայնքապետ Վարդան Իկիլիկյանն էլ ասում է, որ նույնիսկ մարդիկ են տուժել կարկուտից:


Գյուղապետը մեզ ուղեկցեց դաշտեր: Չորացած ցեխի մեջ դեռ պահպանվել էին  տեղացած կարկուտի խոշոր հատիկների հետքերը: Կարտոֆիլի ցանքատարածությունները գրեթե համատարած վնասվել են: «Թե որքան է կազմում հասցված նյութական վնասը, դեռ հաշվառում են, մոտ 50 տոկոս բերքի անկում է սպասվում»,- ասում է գյուղապետը։ Ի դեպ, նա ևս վարկ է վերցրել, կարտոֆիլ մշակել, իր ցանքատարածությունները ևս տուժել են:


Ազատանցի ֆերմեր Նելսոն Մկրտչյանն էլ է այս տարի բանկից վարկ վերցրել ու կարտոֆիլ մշակել: Լավ բերք էր սպասում, սակայն, ասում է՝ կարկուտը «գրեթե 80 տոկոսով վնասել է բերքը»:


Ազատանցիները դժգոհում են՝ մարզային իշխանություններից․ ոչ ոք չի եկել ու չի հետաքրքրվել, թե ինչ վնասներ են կրել: Ասում են, թե գյուղացուն մենակ են թողել: Նելսոն Մկրտչյանի սպասելիքը վարչապետից է: Հարցին՝ Ազատանում կան հակակարկտային կայաններ, մի՞թե դրանք չեն կարողացել կարկատաբեր ամպերը ցրել, նա պատասխանեց. «Մեր կայանները 100 տոկոսանոց չեն ու նման ամպերի դեմ պայքարելու ի վիճակի չեն։ Դրա համար անհրաժեշտ է, որ մարզում ունենանք ռադիոլոկացիոն կայան, որը չունենք: Հարկավոր է նաև, որ այդ ներդրումը կատարեն ու հակակարկտային կայանների քանակը վերջապես ավելացնեն»:


Առաջիկա չորեքշաբթի օրը գյուղատանտեսության նախարար Արթուր Խաչատրյանը կայցելի Ազատան։ Այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց նախարարը։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus