Սիրիայի ԱԳՆ-ն կոչ է արել ՄԱԿ-ին անհապաղ քայլեր ձեռնարկել Իսրայելի կողմից Սիրիայի դեմ նոր ավիացիոն հարձակումները կանխելու համար
Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը նամակ է հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ բարձրացնելով Իսրայելի օդուժի կողմից Սիրիային ուղղված ավիահարվածների հարցը, փոխանցում է Սիրիայի պետական SANA գործակալությունը:
Սիրիայի ԱԳՆ-ից ընդգծել են, որ Իսրայելի դրսևորած ագրեսիան «փորձ է երկարացնել Սիրիայում առկա ճգնաժամն ու ահաբեկիչների դեմ մղվող պատերազմը»: Սիրիական կողմն ընդգծում է, որ իսրայելական բանակի հարձակումներն անհնարին կլինեին առանց «ԱՄՆ-ի անսահմանափակ աջակցության»:
Նամակում Սիրիայի ԱԳՆ-ն կոչ է արել ՄԱԿ-ին անհապաղ քայլեր ձեռնարկել Իսրայելի կողմից Սիրիայի դեմ նոր ավիացիոն հարձակումները կանխելու նպատակով:
Հիշեցնենք, որ իսրայելական օդուժի վերջին հարվածների հետևանքով մահացել էր 4 և վիրավորվել 6 սիրիացի զինվորական: Բացի այդ, ավիահարվածները վնաս էին հասցրել նար Դամասկոսի միջազգային օդանավակայանին: