Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

«Դուք առանձնահատուկ հարգանքի եք արժանի». Մեդվեդևը հոբելյանի կապակցությամբ շնորհավորել է Նահապետովին

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական հեռագիր է հղել ՌԴ ժողովրդական արտիստ, դերասան և ռեժիսոր Ռոդիոն Նահապետովին, որը հունվարի 21-ին նշում է ծննդյան 75-ամյակը, հայտնում է rusarminfo.ru-ն:

«Ձեր կերտած հերոսները կամային են ու քաջ, խոր ու ռոմանտիկ, ընդունակ մաքուր զգացմունքների ու կենդանի հույզերի արտահայտման: Նրանք սիրահարվում են, երազում, մտորում ու փորձում իրենք իրենց գտնել այս աշխարհում: Նրանք իրական մարդիկ են՝ բարդ ճակատագրերով ու երբեմն լուսավոր և ուրախ, իսկ երբեմն էլ՝ ողբերգական կյանքի պատմություններով: Հենց այդ պատճառով դրանք այդքան մոտ են հանդիսատեսի բազմաթիվ սերունդներին»,-ասվում է Մեդվեդևի հեռագրում:

ՌԴ կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև կինոգործչի բարեգործական գործունեությանը՝ ընդգծելով, որ «դա արժանի է առանձնահատուկ հարգանքի ու երախտագիտության»:

Ռոդիոն Նահապետովը ծնվել է 1944 թ. Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Պյատիխատկի քաղաքում՝ հայազգի Ռաֆայել Նահապետովի և ուկրաինուհի Գալինա Պրոկոպենկոյի ընտանիքում:

Նա ավարտել է Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական համալսարանի դերասանական ու ռեժիսորական ֆակուլտետները:

Նահապետովի համար դեբյուտային է եղել ինժեներ Գենայի դերը ռեժիսոր Վասիլի Շուկշինի «Այսպիսի տղա է ապրում» (1964թ.) ֆիլմում: Որպես ռեժիսոր նա նկարահանել է տասից ավելի ֆիլմ ու սերիալ, այդ թվում՝«Քեզ հետ և առանց քեզ», «Աշխարհի ծայրին», «Մի՛ կրակեք ճերմակ կարապներին», «Իմ մեծ հայկական հարսանիքը»:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus