Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Տոնոյանի հայտարարությունից հետո ապրիլյան ռազմական գործողությունների մասով պետք է քրգործ հարուցվի, ստացվում է՝ գործ ենք ունեցել պետական դավաճանության հետ. ռազմական փորձագետ

Դավիթ Տոնոյանի հայտարարությունից հետո, թե Ադրբեջանի հատուկ ստորաբաժանումների հնարավոր գործողությունների մասին 2016 թ-ին տեղեկություն եղել է, պետք է քրեական գործ հարուցվի 2016-թ-ի ապրիլյան լայնածավալ ռազմական գործողությունների մասով:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը: Նա ընդգծեց, որ եթե հայկական կողմի հետախուզությունը տեղյակ է պահել հնարավոր գործողությունների մասին նշանակում է` ասել, որ այդ ժամանակահատվածում հանցավոր անգործություն է եղել, մեղմ կլինի. մենք գործ ենք ունեցել պետական դավաճանության հետ:

«Պաշտպանության նախարարությունը, նախարար Տոնոյանն ավելի իրազեկված են. իրենց ձեռքի տակ են գաղտնի փաստաթղթեր: Հիմք ենք ընդունում Դավիթ Տոնոյանի ասածը, որ 2016 թ-ի ապրիլյան ռազմական գործողությունների շեմին Արցախի պաշտպանության բանակը իրազեկ էր հակառակորդի հարձակումից, էստեղ հարց` ինչո՞ւ համապատասխան պահպանություն և պաշտպանություն իրականացնող ստորաբաժանումները չկարողացան առաջին 1-2 օրը համարժեք դիմադրություն ցույց տալ, ունեցանք տարածքային և մարդկային կորուստներ: Կարծում եմ` այդ դեպքում ուղղակիորեն պատասխանատվություն պիտի կրեն բարձրաստիճան զինվորականները, նկատի ունեմ՝ Գլխավոր շտաբի պետի մակարդակով, ինչո՞ւ չէ, նաև քաղաքական ղեկավարությունը, եթե իրենց իրազեկած են եղել հակառակորդի հատուկ ստորաբաժանումների հնարավոր գործողություններից, հարձակումից: Իսկ Տոնոյանի ասածը հենց դա է, որ իրազեկված են եղել: Այստեղ այլևս գործ ունենք սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործության հետ, կա պետական դավաճանություն հոդվածը»,- մանրամասնեց նա:

Նա ընդգծեց, որ եթե երկու պետությունների ռազմաքաղաքական ղեկավարությունը, իշխանությունը տեղյակ է եղել, ապա մեղադրանքներ պետք է ներկայացվեն, մենք Արցախի անկախությունը չենք ճանաչել, բայց տարածքային ամբողջականության պատասխանատուն ենք:

Հայկ Նահապետյանն ասաց, որ պետք է հանրությանը պատասխանել՝ ի վերջո զինվորականներն իրենց աշխատանքում թերացե՞լ են, թե՞ գործ ունենք հակառակորդին օժանդակելու, դավաճանության հետ, և արդյոք դրա համար քրեական, ոչ թե վարչական պատասխնատվություն կրողներ եղել են, քանի որ աշխատանքից ազատելը համարժեք պատասխանատվություն չէ:

«Կարևոր բարձունքների կորստով քո երկրի անվտանգությունը թուլացել է, այս հարցերը իրավական կողմով պետք է դիտվեն: Նաև այն, ինչ ասվեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից Նախիջևանի մասով, ևս այդ հարթությունում է, իրավական գնահատական պետք է տրվի: Եթե 2016թ-ի ապրիլյան լայնածավալ ռազմական գործողություններից հետո տրվեր հստակ իրավական գնահատական, ոչ միայն բարոյական, ոչ միայն վարչական, ապա 2018 թ-ի Նախիջևանի հատվածում հակառակորդի կողմից բարձրաձայնված և այլևս անուղղակի հաստատված մեր կորուստները կարող էին չլինել, զինվորական, պաշտոնատար անձինք ավելի զգոն կլինեին: Փաստորեն հակառակորդը 2018 –ի գարնանը առավելություն է հասել, և ըստ որոշ մասնագետ-վերլուծաբանների՝ այլևս վերահսկում են ՀՀ-ի ռազմավարական ճանապարհները: Չի հերքվել մի փաստ, որ 2-2,5 կմ շինարարական աշխատանքներ է կատարել մեր ուղղակի կրակի ազդեցության ներքո տարածքում, մեր կողմից չեն եղել համարժեք քայլեր, որպեսզի առաջխաղացումը կասեցնեն. հարցը սա է, և այն կարող էր չլինել, եթե երկու տարի առաջ ապրիլյան գործողություններ իրավական գնահատական ստանային»,- եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, անդրադառնալով Ապրիլյան պատերազմի ժամանակ Զինված ուժերի հետախուզության վարչության աշխատանքին, Դավիթ Տոնոյանն ասել էր:

«Ինչպես տեղյակ եք, Ապրիլյան գործողություններն սկսվել են Ադրբեջանի հատուկ ստորաբաժանումների կողմից, իսկ հատուկ ստորաբաժանումներն իրենք գործողություններն իրականացնում են ծածուկության պայմաններում: Անգամ այդ պայմաններում եղել է տեղեկատվություն հնարավոր գործողությունների վերաբերյալ»:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus