ATP. Վաստակած միավորների և տոնած հաղթանակների տոկոսով առաջատարները
Պրոֆեսիոնալ թենիսիստների միջազգային ասոցիացիան (ATP) ներկայացնում է մրցաշրջանի վիճակագրական ամփոփումը:
Վաստակած միավորների տոկոսով առաջատար թենիսիստն իսպանացի Ռաֆայել Նադալն է (55,4%): Երկրորդ հորիզոնականում աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն է՝ 54,5%, իսկ լավագույն եռյակը եզրափակում է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը՝ 54,4%:
ATP վարկանիշային աղյուսակի առաջին տասնյակի թենիսիստներից Նադալն առաջատար է նաև հաղթանակած հանդիպումների քանակով: Մրցաշրջանի ընթացքում անցկացրած 49 խաղում Նադալը 45 հաղթանակ է տոնել (91,8%):
Ֆեդերերը երկրորդ տեղում է (48 հաղթանակ՝ 58 խաղում, 82,8%), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Նովակ Ջոկովիչը (53 հաղթանակ 65 խաղում, 81,5%):
2018 թվականին ամենաշատ հաղթանակները տոնել է գերմանացի Ալեքսանդր Զվերևը՝ 58: Երկրորդ հորիզոնականում ավստրիացի Դոմինիկ Տիմն է (54), իսկ երրորդ տեղում Ջոկովիչն է (53):
Ընդհանուր հաշվարկով ATP-ի առաջին տասնյակի թենիսիստներն անցկացրել են 631 հանդիպում և տոնել 471 հաղթանակ (75%):