Կարեն Գրիգորյանը նշանակվել է Եգիպտոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կարեն Գրիգորյանին Եգիպտոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում նշանակելու մասին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Կարեն Գրիգորյանին նշանակել Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Կահիրե)»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Արմեն Մելքոնյանը հետ է կանչվել Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում, Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում, Լիբիայի Արաբական Սոցիալիստական Ժողովրդական Մեծ Ջամահիրիայում, Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Ներկայացնում ենք Կարեն Գրիգորյանի կենսագրական տվյալները.
Ծնվել է 1968թ. Երևանում
1985-1992 ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբական բաժին (ստացել է արաբերեն և Հայոց լեզվի ու գրականության ուսուցիչ, թարգմանիչ մասնագիտություն)
1987-1989 ԽՍՀՄ զինված ուժեր
Աշխատանքային գործունեություն
1994-1995 ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության արաբական երկրների և Իսրայելի բաժնի կցորդ
1995-1997 Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության երրորդ քարտուղար
1997-1999 ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության արաբական երկրների և Իսրայելի բաժնի երկրորդ քարտուղար
1999-2001 Լիբանանի Հանրապետությունում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար
2001-2002 Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար
2002-2004 ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության արաբական երկրների և Իսրայելի բաժնի երկրորդ քարտուղար, բաժնի վարիչի պարտականությունների կատարող
2004-2005 ՀՀ ԱԳՆ Ամերիկայի վարչության Ամերիկայի և Կանադայի բաժնի առաջին քարտուղար
2005-2006 ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության արաբական երկրների և Իսրայելի բաժնի վարիչի պաշտոնակատար
2006-2009 Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ դեսպանության խորհրդական
2009-2011 ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության արաբական երկրների և Իսրայելի բաժնի վարիչի պաշտոնակատար
2011-2014 Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս
2014 Իրաքի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Դասընթացների մասնակցություն
1993 ԵԱՀ ԱԳՆ կից դիվանագիտական ակադեմիա, Կահիրե
2003 Ջորջ Մարշալի անվան կենտրոն, Գարմիշ-Պարտենկիրխեն
Խրախուսանքներ և պարգևատրումներ
2010 ԱԳ նախարարի գրավոր շնորհակալություն
2013 ՀՀ Նախագահի «Մխիթար Գոշ» մեդալ
2013 ԱԳ նախարարի գրավոր շնորհակալություն
Օտար լեզուների իմացություն
ռուսերեն, անգլերեն, արաբերեն
Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի: