Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Հայաստանի ԱԳ նախարարն ընդունել է Իսրայելի ԱԳՆ գլխավոր տնօրենի տեղակալ, Եվրասիայի վարչության պետին

Օգոստոսի 21-ին արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Իսրայելի արտաքին գործերի նախարարության գլխավոր տնօրենի տեղակալ, Եվրասիայի վարչության պետ Ալեքսանդր Բեն Ցվիին:

Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը նշել է, որ վերջին շրջանում հայ-իսրայելական հարաբերությունները զարգացում են ապրել, ընդլայնվել է քաղաքական երկխոսությունը և համագործակցության օրակարգը։ ԱԳ նախարարն ընդգծել է Հայաստանի հետաքրքրությունն ու պատրաստակամությունը՝ առավել խորացնելու երկկողմ փոխգործակցությունը տարբեր բնագավառներում:

Կողմերը համակարծիք էին, որ Հայաստանի և Իսրայելի միջև առկա է առևտրատնտեսական մեծ ներուժ, ինչը համատեղ քայլերով հնարավոր կլինի առավել արդյունավետ օգտագործել: Զրուցակիցներն անդրադարձել են զարգացման օրակարգի շուրջ համագործակցության խորացման հեռանկարներին, կարևորել են մշակութային, գիտակրթական ոլորտներում փոխգործակցությունը՝ այդ համատեքստում ընդգծելով բարձր տեխնոլոգիաների, նորարարությունների ոլորտներում փորձի փոխանակման անհրաժեշտությունը։

Նախարար Մնացականյանը ներկայացրել է ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգի առաջմղման գործում Հայաստանի շարունակական նախաձեռնությունները՝ նշելով, որ դեկտեմբերի 9-ին Երևանում կայանալու է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ գլոբալ ֆորումը՝ նվիրված ցեղասպանությունների կանխարգելման գործում կրթության դերին։ Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացին՝ ԱԳ նախարարը նշել է, որ դա առաջին հերթին բարոյական պատասխանատվություն է և հարգանքի տուրք անմեղ զոհերի հիշատակին, միաժամանակ այն կարևոր ներդրում է ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերում։

Նախարար Մնացականյանը և Ալեքսանդր Բեն Ցվին մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ՝ հատուկ անդրադարձ կատարելով Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացներին և Սիրիայի ճգնաժամի հանգուցալուծման ուղիներին:

Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և անվտանգությունը Հայաստանի հիմնական առաջնահերթություններն են։ ԱԳ նախարարն ընդգծել է, որ տվյալ հարցում Հայաստանի և Իսրայելի դիրքորոշումները համընկնում են․ հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Բանակցային գործընթացի արդյունավետության առումով երկուստեք ընդգծվել են խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորման և ամրապնդման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում նախարար Մնացականյանը նշել է, որ մեր գործընկերները պետք է ձեռնպահ մնան բոլոր այն գործողություններից, որոնք հանգեցնում են տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին և ավելացնում անկայունության վտանգները։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus