Աշխարհի ամենամեծ ինքնաթիռը մի քանի ամսից կիրականացնի առաջին թռիչքը (լուսանկարներ)
Աշխարհի ամենամեծ օդանավը՝ Stratolaunch-ը, մի քանի ամսից կիրականացնի իր առաջին թռիչքը, հայտնում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ դրա թևերի բացվածքը 117 մ է, իսկ քաշը՝ 230 տոննա:
Օդանավը ստեղծվել է Microsoft-ի համահիմնադիր Փոլ Ալենի նախաձեռնությամբ: Այն համալրված է օդաչուական երկու խցիկով, ունի 28 հատ անիվ, 6 շարժիչ, որոնք օգտագործվում են Boeing 747 օդանավերում:
Հայտնի է, որ Stratolaunch-ը պետք է օգտագործվի որպես հրթիռակիրների արձակման օդային հարթակ:
Ալենի խոսքով՝ ինքնաթիռի առաջին թռիչքը կարող է կայանալ արդեն աշնանը:
Ըստ նախնական հաշվարկների՝ այն կկարողանա օդ բարձրացնել 250 տոննա բեռ: