Ինդոնեզիայում գյուղացիները փրկել են մեքենայի տակ ընկած 10 մետրանոց պիթոնին (տեսանյութ)
Ինդոնեզիայի հարավում գտնվող գյուղերից մեկի բնակիչները փրկել են ճանապարհը փակած 10 մետրանոց պիթոնին, որի վրայով մեքենա էր անցել:
Ինչպես նշում է newsflare.com կայքը, միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 17-ին:
Ֆիքսված կադրերում երևում է՝ ինչպես են բնակիչները փորձում մեքենայի անիվների տակ մնացած օձին տեղաշարժել:
Հայտնի է, որ միջադեպի հետևանքով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էր:
Տեսանյութի հեղինակը պատմել է, որ օձին փրկելուց հետո, գյուղացիները սողունին փոխանցել են բնապահպաններին, որոնք էլ նրան ազատ են արձակել: