Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

«Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուները Սերժ Սարգսյանին կոչ են անում հետ կանգնելը իշխանությունը ստանձնելու իր քայլից

«Լույս» հիմնադրամի շուրջ 60 կրթաթոշակառուներ բաց նամակ են հղել ուղղված Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, մտահոգություն հայտնելով առ այն, որ  «ժողովրդավարական պետություն և հասարակություն կառուցելու ճանապարհից շեղվել ենք և ըստ էության շեղվում ենք միմյանց տրված խոստումներից»:


Հիմնավորելով իրենց այս միտքը՝ «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուները գրել են. ֊ «Այսպես ենք կարծում, քանի որ իշխանության մեջ բազմավարություն և փոխարինելիություն, ինչպես նաև սերնդափոխություն ապահովելու սկզբունքը խախտվել է: Լինելով աշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներ` մենք հանդիսանում ենք ժամանակակից գիտելիքի և ազատ մտքի կրողներ և հետևաբար վստահ կարող ենք ասել, որ ներառական բնույթի քաղաքական ու տնտեսական հաստատություններ չունեցող մեր երկրում, իշխանության բարձրագույն պաշտոնը մեկ անձի կողմից երրորդ անգամ զբաղեցնելը` անկախ հանգամանքներից, վտանգում են ժողովրդավարությունն ու բազմավարությունը, ինչը իր հերթին գալիս է նսեմացնելու հասարակությունում արդարության և հանդուրժողականության սկզբունքները»։


Նրանք նաև կոչ են անում վարչապետ Սերժ Սարգսյանին՝ հետ կանգնելը իշխանությունը ստանձնելու իր քայլից։


«Սրանով Դուք մեծ ներդրում կատարած կլինեք Հայաստանի` որպես ժողովրդավարական պետության կայացման հարցում», ֊ նշում են «Լույսի» կրթաթոշակառուները՝ միաժամանակ իրենց համակրանքը հայտնելով ցուցարար ուսանողներին։


Այս բաց նամակը ուշագրավ է հատկապես այն պատճառով, որ Սերժ Սարգսյանը «Լույս» հիմնադրամի հիմնադիրներից է և Գործադիր խորհրդի անդամ։


«Լույս» հիմնադրամը պաշտոնապես արձագանքել է կրթաթոշակառուների բաց նամակին, նշելով, որ այն ապաքաղաքականացված կառույց է, և մատնացույց անելով, որ բաց նամակի տակ ստորագրել է իրենց 515 կրթաթոշակառուների ու շրջանավարտների մի մասը միայն։


«Այս հաղորդագրությամբ «Լույսի» համայնքը, անկախ իր անդամների քաղաքական դիրքորոշումներից, իր մտահոգությունն է հայտնում Հայաստանի ներկա և ապագա զարգացումների վերաբերյալ։ Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում նպաստել Հայաստանի խաղաղ և կայուն զարգացմանը առարկայական նախաձեռնությունների միջոցով», ֊ նաև ասված է հիմնադրամի տարածած հաղորդագրությունում։


 

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus