Դիլիջանի թունելում մեքենա է այրվել
Մարտի 21-ին, ժամը 11:38 ահազանգ է ստացվել, որ Երևան-Դիլիջան ավտոճանապարհին՝ թունելի սկզբնամասում, այրվում է ավտոմեքենա:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։12-ին, մարվել՝ 12։27-ին:
Դիլիջանի թունելի սկզբնամասում ամբողջությամբ այրվել է «Toyota Corolla» մակնիշի 19 SO 760 պետհամարանիշով ավտոմեքենան:
Shamshyan.com-ը հաղորդում է, որ հրշեջները թունելի անվտանգության աշխատակիցների և քաղաքացիների օգնությամբ կանխել են կրակի տարածումը, սակայն չեն կարողացել մարել Տավուշի մարզի Ջուջևան գյուղի բնակիչ՝ 53-ամյա Գառնիկ Բաբաջանյանին պատկանող Toyota Corolla մակնիշի 19 ՏՕ 760 համարանիշի ավտոմեքենայում առաջացած խոշոր հրդեհը։