Հայտնի է, թե ինչու Օզիլը բաց կթողնի «Էստերսունդի» հետ խաղը
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը որոշում է կայացրել հանգիստ տրամադրել գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլին, որպես նա թարմ մնա Անգլիայի լիգայի Գավաթի եզրափակչի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումից առաջ:
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, ֆրանսիացի մասնագետը որոշել է օգտվել առաջին խաղում ստացած առավելությունից:
Շվեդիայում կայացած խաղում «զինագործները» 3:0 հաշվով հաղթել էին մրցակցին:
«Արսենալը» փետրվարի 25-ին կհանդիպի «Մանչեսթեր Սիթիին»: «Արսենալ»-«Էստերսունդ» հանդիպումը կկայանա փետրվարի 22-ին: