ԱԺ-ն վավերացրեց ԱԶԲ-ից 40 մլն դոլարի վարկային համաձայնագիրը
ԱԺ արտահերթ նիստում 61 կողմ, 37 դեմ քվեարկությամբ այսօր վավերացվեց «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր. ենթածրագիր 1» (ընթացիկ գործառնություններ) վարկային համաձայնագիրը:
Համաձայնագրին կողմ քվեարկեցին միայն ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունները:
Նշենք, որ վարկի գումարի չափն, ըստ համաձայնագրի, լինելու է 40 մլն ԱՄՆ դոլար, վերջնաժամկետը՝ մինչև 2031 թ-ը ներառյալ է: Մարման ժամկետը 15 տարի է՝ 3 տարին արտոնյալ: Վճարումները կատարվելու են 24 մասով՝ 2020 թվականից սկսած: