Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ջրի կորուստների մասին մտածելու, խողովակները վերանորոգելու փոխարեն՝ սակագինն են բարձրացնում. Ք. Հովհաննիսյան

Բոլորովին հիմնավորված չէ հունվարի 1-ից նախատեսված խմելու ջրի գնի բարձրացումը, Tert.am-ի հետ զրույցում, ասաց տեխնիկական գիտությունների թեկնածու, ջրաբան Քնարիկ Հովհաննիսյանը:

Ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագծի՝ խմելու ջրի և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների սակագները ընդհանուր կկազմեն 191 դրամ 41 լումա՝ մեկ խորանարդ մետրի դիմաց՝ ներկայիս 180 դրամի փոխարեն:

«Ի՞նչ է պատահել, որ գները բարձրանում են: Նրանք հիմնավորում են, որ էլեկտրաէներգիայի գինը բարձրացել է, իրենք էլ դե պոմպեր են օգտագործում, որ ջուրը հասցնեն սպառողին բարձրահարկ շենքերում, այդ պատճառով բարձրացրել են։ Բայց երբ որ այդ «Veolia»-ն վերցրեց մեր խմելու ջրի կառավարումը, իրենք վստահեցրին, որ թանկացում չի լինելու, բա հիմա ինչո՞ւ թանկացավ: Ո՞նց կարելի է այդպես»,-ասաց Քնարիկ Հովհաննիսյանը:

Ջրաբանի խոսքով՝ մոտ 60-70 տոկոսով խմելու ջրի կորուստ ենք ունենում Երևանին մատակարարվող ջրի դեպքում մինչև բնակիչներին հասնելը: Ըստ նրա՝ ջրի կորուստները ոմանց համար գրպանի փող են ծառայում, և փոխարենը կորուստների վերացման մասին մտածեն, ջրի սակագինն են թանկացնում:

«Հիմա որ այդ գումարի բարձրացումը վերցնես, բազմապատկես մեր բնակչության քանակով, Դուք կտեսնեք՝ ինչ ահավոր գներ է ստացվում, այդ գումարներով նրանք կարող են մի քանի անգամ վերանորոգել ջրամատակարարման խողովակները։ Իհարկե անհիմն է այս թանկացումը, իհարկե չի կարելի ժողովրդին այդքան նեղել, ոնց որ մեր ղեկավարներ են դա անում»,-ասաց ջրաբանը:

Քնարիկ Հովհաննիսյանի խոսքով՝ այսօր ամենամեծ խնդիրը ջրամատակարարման խողովակների մաշվածությունն է, դա նաև ջրի արտահոսքի արդյունքում մեծ ծավալների կորստի պատճառն է:

«Խողովակները շատ հին են: Շատ անգամ լինում է, որ խողովակը պատռվում է։ Կարծես վերջերս Երրորդ մասում էր եղել այդպիսի դեպք, ջրերը հոսում են ուղղակի փողոցով: Մեր ջրամատակարարման խնդիրը դա է, որ խողովակները վերանորոգվեն, այնտեղ, որտեղ մաշված են, փոխվեն: Օրինակ՝ Դիլիջանում Գերմանիայի բանկի փողերով խմելու ջրի ամբողջ խողովակները փոխեցին»,- ասաց Հովհաննիսյանը:

Ջրաբանի խոսքով՝ մեր հանրապետության բնակչության 96 տոկոսը օգտվում է խմելու բարձրորակ ջրից, որը քաղցրահամ է, միայն խնդիր է, որ քլորացնում են մինչև սպառողին հասցնելը, որպեսզի բակտերիաներ, մանրէներ չերևան, հատկապես ամռան ամիսներին:

«Եթե համաճարակի դեպքեր են լինում, իսկ դա եղել է մեզ մոտ, ամռանը մանավանդ, այդ համաճարակը նրանից է առաջանում, որ մեր ջրամատակարարումը 24 ժամյա չէ, և այն ժամանակ, երբ որ խողովակները դատարկ են, ջուրը չի հոսում, այդ ժամանակ խողովակի մեջ ստեղծվում է վակուում, և այդ վակումի պատճառով թե՛ գրունտային ջրեր, թե՛ կոյուղաջրեր կարող են ներծծվել խողովակի մեջ»,-ասաց Քնարիկ Հովհաննիսյանը:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus