Դեռ երեկ Շառլ Ազնավուրը մեզ հետ էր՝ երգելով մեր թախիծն ու երազանքները։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«100 տարի առաջ ծնված, ողբերգության և ազատության դարի լեգենդ Ֆրանսիայում, Հայաստանում և ամբողջ աշխարհում, որն այսուհետ հավերժ է»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ Շառլ Ազնավուրն այսօր կդառնար 100 տարեկան։
Նա կյանքից հեռացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին՝ աշխարհին թողնելով երաժշտական հարուստ ժառանգություն: