Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի կնոջ՝ Ասմա Ասադի մոտ սուր միելոիդ լեյկոզ
է ախտորոշվել. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է Սիրիայի նախագահական գրասենյակը:
«Նախկինում բժիշկները նրա մոտ հայտնաբերել են այս հիվանդության մի քանի ախտանշան և կլինիկական նշաններ», - ասվում է գրասենյակի հաղորդագրությունում:
Նշվում է, որ առաջին տիկինը բուժման ընթացքում հանրության առաջ չի հայտնվի։
Մի քանի տարի առաջ Ասմա Ասադի մոտ ախտորոշվել էր կրծքագեղձի չարորակ ուռուցք, և նա բարեհաջող վիրահատվել էր։ 2019 թվականի օգոստոսին հաղորդվել էր, որ Ասմա Ասադը կարողացել է հաղթել քաղցկեղը։
Սիրիայի առաջին տիկինը 48 տարեկան է, ունի երեք երեխա։