Իրանի փոխնախագահ Մոհսեն Մանսուրին ասել է, որ ուղղաթիռի կոշտ վայրէջքից հետո Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին ուղեկցող երկուսը մի քանի անգամ կապ են հաստատել։
Այս մասին փոխանցում է ԻՌՆԱ-ն։
Միաժամանակ Իրանի փոխնախագահը նշել է, որ «կարծես թե դա լուրջ դժբախտ պատահար չէր»։
«Պատվիրակությունը թռել էր երեք ուղղաթիռներով, սակայն նախագահին տեղափոխող ուղղաթիռի և մյուս երկու ուղղաթիռների միջև կապը կորել է»,- ասել է Մանսուրին։
Մնացած երկու ուղղաթիռները սկսել են անհետացած ուղղաթիռի որոնումները։ «Ուղղաթիռի ուղևորներից մեկը և նրա անձնակազմը կապ են հաստատել, ինչը վկայում է այն մասին, որ աղետի աստիճանն այնքան էլ լուրջ չի եղել, արտակարգ դեպքի վայր են ուղարկվել Կարմիր մահիկի և բանակի փրկարարական ջոկատները։