Այսօր՝ մայիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 04:10-ի սահմանում Սիսիան-Գորայք ավտոճանապարհի 34 կմ հատվածում 62-ամյա Արարատ Ղարիբյանը Renault Logan մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մոտ 10 մ գլորվելով, կողաշրջված հայտնվել ձորում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորներ 57-ամյա Արմինե Սուքիասյանը, 55-ամյա Վարդան Մաթևոսյանն ու 51-ամյա Լինետ Դավթյանը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Սիսիան» բժշկական կենտրոն։ Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։
Դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարները, պարեկներն ու ոստիկանները: Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։